Friday, 26 04 2024
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ 20 տոննա ցորենով բարձված KamAZ-ը մխրճվել է բնակչի տան մեջ․ կա վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՌԴ քաղաքացի 65-ամյա Վալերի Բ․-ն իր վարած KamAZ 5302 մակնիշի կցորդիչով բեռնատարով Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել Թորոմանյան 39 տան բնակչի երկաթե ցանկապատին, այնուհետև հայտնվել բնակչի տան տարածքում ու մխրճվել բնակչի քարե շինության մեջ, փլուզելով տան ահագին հատված։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով KamAZ-ի վարորդին, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։  Վթարի հետևանքով KamAZ-ի կցորդիչները մասամբ կողաշրջվել են, և նրա  մեջ եղած մոտ 20 տոննայից ավելի ցորենն ամբողջությամբ թափվել ու լցվել է բակում։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարակական ջոկատից 1 մարտական հաշվարկ։  Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, դադարեցրել դիզվառելիքի արտահոսքը։  Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզն սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ։   Տեղում են ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի և բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Սուքիասյանի գլխավորությամբ։ Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են խոշոր չափի նյութական վնաս պատճառված տանտիրոջ ինքնությունը։

Տեղում ճանապարհային ոստիկաններն ու Աշտարակի ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նշված բեռնատարը մինչև վթարի ենթարկվելը, ավտոմեքենայի հետ ունեցել է տեխնիկական խնդիրներ, և Օհանավանում մեքենան բախվել է Lexus մակնիշի ավտոմեքենայի։ Այս պահին ՃՈ ավագ տեսուչ Մարատ Ենոքյանն ու անչափահասների տեսուչ Յուրիկ Հովհաննիսյանը մեկնեցին Օհանավան՝ պարզելու այդ տեղեկության իսկությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում