Արցախի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը հետևելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցում Արցախի խնդրին վերաբերող հայտարարություններին` տպավորություն է ստացել, որ ՀՀ վարչապետի հայտարարությունը բխում է հայ-ադրբեջանական շփումների տրամաբանությունից:
Ըստ Աթանեսյանի` կարծես ուրվագծվում է այնպիսի հեռանկար, երբ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև գործընթացին զուգահեռ կարող է քննարկվել ԼՂ հարցը. «Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացը փաթեթային տարբերակով չի լինի»: