Աֆղանստանում «Թալիբանն» արգելել է կանանց՝ օգտվել մարզասրահներից։ «Թալիբանը» Աֆղանստանում իշխանությունը գրավել էր անցյալ տարի՝ 2021-ի օգոստոսին:
Չնայած տրված նախնական խոստումներին՝ նրանք աղջիկներին արգելում են միջնակարգ և ավագ դպրոցում սովորել, սահմանափակում են կանանց բազմաթիվ ոլորտներում։
Այս շաբաթ ուժի մեջ է մտել նաև կանանց՝ այգիներից օգտվելու արգելքը։