Անշուշտ, տարածաշրջանային, տնտեսական, տրասնպորտային ենթակառուցվածքների ապաշրջափկման խնդիրը մեր բանակցային հիմնական ուղղություններից մեկն է և համապարփակ կարգավորման շատ կարևոր մաս է Հարավային Կովկասում: Այս մասին այսօր Ազգային ժողովում հանձնաժողովի նիստին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման ուղղությամբ ընթացող բանակցություններին:
«Հայտարարությունները խոսում են այն մասին, որ որևէ մեկը կասկածի տակ չի դնում այն, որ ապաշրջափակվող և ենթադրաբար նոր կառուցվելիք հնարավոր ճանապարհները կամ տրանսպորտային ենթակառուցվածքներն ամբողջապես գտնվելու են այն երկրների սուվերենության ներքո և տարածքային ամբողջականության շրջանակներում, որոնց տարածքով որ անցնում են։ Մնացած դետալները քննարկվում են դեռ»,- ասաց նա և արձանագրեց հայկական կողմի կառուցողականությունը և ադրբեջանական ու հնարավոր շահագրգիռ այլ կողմերի ոչ կառուցողականությունը: