Հայաստանի 20 տարվա պատմության մեջ հանրային կարծիքը երևի այսքան մեծ նշանակություն չի ունեցել: Այլ հարց է, որ փորձում են դա մանիպուլյացիայի ենթարկել, փորձում են օգտագործել, բանի տեղ չդնել, երբեմն ուղղորդել, բայց որ հանրային կարծիքն այսօր շատ մեծ ազդեցություն ունի ավելի շատ, քան այս 20 տարվա մեջ, փաստ է: «Առաջին լրատվականի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական-լրատվական բաժնի տնօրեն Պետրոս Ղազարյանը:
Նրա խոսքով, բանակի առումով մենք սպեցիֆիկ վիճակի մեջ ենք, քանի որ պատերազմական իրավիճակի մեջ ենք: «Այդ դեպքում բանակը լիարժեք, 100 տոկոսով դարձնել թափանցիկ և քաղաքացիական հասարակության համար վերահսկելի, պրակտիկորեն անհնար է և այստեղ շատ մեծ քննարկման առարկա է, թե մինուսը շատ կլինի, թե պլյուսը»,- ասաց նա:
Այդուհանդերձ, ըստ նրա, այն, որ պետք է այդ վերահսկողությունը լինի ու բանակում շատ լուրջ պրոբլեմներ կան մտածելակերպի, կանոնադրական հարաբերությունների, ավանդույթները փոխելու առումով՝ միանշանակ է:












































