Tuesday, 16 06 2026
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում
Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան
13:10
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Մեր ուժային կառույցների աշխատանքը կանխեց մի մեքենայի գոյություն, որի մասին վաղուց մոռացել էինք
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
Կապիտալի մեծ ներհոսք կա. ԿԲ նախագահը՝ դրամի արժևորման պատճառների մասին
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ
Ֆիդանը Մոսկվայում կհանդիպի նաև Պուտինի օգնականների հետ
Իսկ ո՞ւր է մեր ընդդիմությունը․ բացի կեղծիք տարածելուց ուրիշ արգումենտներ չունեն․ Ավանեսյան
Գազայում պաղեստինյան խմբավորումների զենքի ճակատագրի շուրջ առայժմ պայմանավորվածություն չկա. ՀԱՄԱՍ
Արարատի մարզի բնակիչները «Ուժեղ Հայաստան»-ից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք․ ՀԿԿ նոր գաղտնալսումը
10:50
Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը կտևի շաբաթներ. Financial Times
Մեր քաղաքացիներն այսօր միջնորդավորված են մասնակցում պետական պարտքի գնման գործընթացին․ ֆիննախ
10:30
Ուկրաինան հույս ունի, որ Իրանի համաձայնությունից հետո ԱՄՆ-ն կվերսկսի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերը
Այսպիսի ցուցանիշ ՀՀ-ում երբեք չի գրանցվել․ մարդկանց բարեկեցությունն աճում է․ ֆինանսների նախարար
10:10
ԱՄՆ-Իրան բանակցությունների 60 օրվա ընթացքում նավերը Հորմուզի նեղուցով կանցնեն անվճար. Վենս
Մեռնող Ռուսաստանում հայերը կորուստներ են կրում. մեծ հայրենադարձության ժամանակն է
Մոսկվան ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը

Պաշտոնական. Սերժ Սարգսյանն այսօր Տավուշում էր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Հաղթանակ համայնքում Հանրապետության ղեկավարը ներկա է գտնվել «Նոյեմբերյան 1» պոմպակայանի բացման արարողությանը, ծանոթացել կատարված աշխատանքներին:

Պոմպակայանը ոռոգման ջրով կապահովի Տավուշի մարզի մի շարք համայնքների 2400 ջրօգտագործողներին պատկանող 1900 հա հողատարածք: Այն վերակառուցվել է ԱՄՆ կառավարության Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի (ՀՄԿ) ֆինանսավորմամբ` Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ (ՀՄՀ)-Հայաստան ծրագրի շրջանակում: Պոմպակայանի աշխատանքները ներառել են նաև ջրաթափային պատվարի վերակառուցումը: Պատվարի և պոմպակայանի վերականգնումից հետո, առաջիկա տարիներին ակնկալվում է ոռոգում ապահովել շուրջ հինգ հազար ջրօգտագործողների 3850 հա հողատարածքներում:

Մարզի մեկ այլ՝ Ոսկեվան համայնքում Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Ոսկեվան, Ոսկեպար, Բաղանիս և Կոթի համայնքների ոռոգման համակարգի խորհրդանշական գործարկմանը (2011թ. հունիսի 15-ից համակարգում իրականացվել են փորձարկման աշխատանքներ, և ներկայումս այն լիարժեք գործում է):
Հանրապետության ղեկավարին ներկայացվել են ջրամատակարարման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Նշվել է, որ հիշյալ համայնքների 2613 հա հողերը ժամանակին ոռոգվել են Ջողազի ջրամբարից` Կոթիի (Շավարշավան) և Ոսկեպարի պոմպակայանների միջոցով: 1991թ.-ից այդ պոմպակայնները չեն գործել և աստիճանաբար շարքից դուրս են եկել, ինչի հետևանքով տարիներով չոռոգված հողերը վերածվել են խոտհարքի: Խնդիր էր առաջացել վերականգնել հողերի ոռոգումը`արդեն ինքնահոս եղանակով, որը իրականություն դարձավ ՀՀ կառավարության և Գյուղատնտեսության Զարգացման Միջազգային Հիմնադրամի վարկային ծրագրի շրջանակում: Կառույցի շինարարության արդյունքում վերականգնվել է 1100 հա հողերի ոռոգման հնարավորությունը:

Այցի ընթացքում Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացվել են նաև 2011-2012 թվականներին ՀՀ Տավուշի մարզի համայնքներում նախատեսվող գազաֆիկացման ծրագրերը, որոնց համաձայն ընթացիկ տարում արդեն մեկնարկել են Ոսկեպար, Բաղանիս, Կոթի և Ոսկեվան, իսկ 2012թ. կսկսվեն Բարեկամավան և Ջուջևան համայնքների գազաֆիկացման աշխատանքները: Ընդգծվել է, որ ծրագրի իրականացումը նպատակ ունի բարելավել մարզի սոցիալ-կենցաղային պայմանները, ինչպես նաև լուծել բնապահպանական խնդիրներ` նկատի առնելով, որ համայնքների բնակիչները ջեռուցման նպատակով օգտագործում են հարակից անտառային ծածկույթը:

Նշվել է, որ Տավուշի մարզում 2007թ-ից մինչ այսօր գազաֆիկացման աշխատանքներ են իրականացվել Աչաջուր, Արծվաբերդ, Վերին Կարմիր աղբյուր և Չինարի համայնքներում:

Տավուշի մարզ կատարած այցի ավարտին Նախագահը հանդիպել է Ոսկեվանի և հարևան գյուղերի բնակիչների հետ:

Նշելով, որ պետությունն ընտրել է գյուղացուն օժանդակելու քաղաքականություն, Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է գյուղական տարածքների նկատմամբ առավել ուշադրության անհրաժեշտությունը: Սերժ Սարգսյանը կարևորել է ոռոգելի դարձած հողատարածքների մշակումը, շնորհակալություն հայտնել հեռավոր սահմանամերձ այդ համայնքների բնակչությանը՝ լավատեսության, հույսի և գյուղում սեփական աշխատանքով իրենց բարեկեցությունն ապահովելու հաստատակամության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում