Մեծ Բրիտանիան Եվրամիության հետ համաձայնագիր կստորագրի, որը նրան թույլ կտա ավելի արագ իր զորքերը տեղակայել եվրոպական երկրների տարածքներում: Այդ մասին, Նիդեռլանդների պաշտպանության նախարար Կայսա Օլոնգրենը հայտնել Է բրիտանական Times թերթին:
«Ես իսկապես ուրախ եմ, որ Մեծ Բրիտանիան կմիանա համաձայնագրին, որովհետեւ հենց հիմա մենք տեսնում ենք, թե որքան կարեւոր Է Միացյալ Թագավորությունը, այն կարեւոր գործընկեր Է, երբ խոսքն Ուկրաինային օգնելու հարցում ռազմական համագործակցության մասին Է»,-հայտարարել Է Օլոնգրենը:
Նիդեռլանդների պաշտպանության նախարարը հրատարակությանը պատմել Է, որ Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ-ի երկրների նախարարները պետք Է համաձայնագրի շուրջ վերջնական պլանները հաստատեն հաջորդ ամսին:
Նա այդ մասին հայտարարել Է Մեծ Բրիտանիա կատարած այցի ժամանակ, որտեղ բրիտանացի եւ նիդեռլանդցի զինվորականները վարժեցնում են ուկրաինական զորքերին: Նիդեռլանդցի նախարարը նաեւ ընդգծել Է, որ Բրիտանիայի պլանները «շատ խիստ կապված են Ուկրաինայում մարտական գործողությունների հետ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: