Այսօր որոշ ԶԼՄ-ներ, առանց պաշտոնական աղբյուրներ նշելու, հրապարակել են տեղեկություն, թե իբր ձերբակալված է այն բժիշկը, որը հայտարարել էր՝ իբր ԼՂ զորակոչված զինծառայող Աղասի Աբրահամյանի մահը մահճակալից ընկնելով է հարուցված եղել: Այս մասին փորձեցինք հավաստի տեղեկություն ստանալ, սակայն թե ոստիկանությունը, թե պաշտպանության նախարարությունը չհաստատեցին այդ լուրը:
«Առաջին լրատվականի» հետ զրույցում Աղասիի հայրը հայտնեց իր թերահավատությունը այս լուրերի հադեպ: «Զինծառայողների, սպայի ձերբակալման մասին կա պաշտոնական հրապարակում, սակայն ես չեմ հավատում, որ այդ բժիշկը իրոք ձերբակալված է: Եթե այդպես լիներ, հստակ տեղեկություն կունենայինք: Չկա՝ ուրեմն ես չեմ հավատում»,- ասաց Աղասիի հայրը՝ Գեղամ Աբրահամյանը: