ՀՊՏՀ դասախոս, տ․գ․թ ․ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Հայկ Բեջանյանի կարծիքով՝ անկախ տարածաշրջանային այլ երկրների հետ համեմատությունից, 10 տոկոս գնաճի ցուցանիշը բարձր է։ Ըստ նրա՝ որքան բարձր է գնաճը, այնքան ավելի է թանկանում կյանքը քո երկրում։
Բեջանյանը նաև նշեց՝ որքան բարձր է գնաճը, այնքան բարձր է անվանական արժեքով ՀՆԱ-ն, ուստի ավելի շատ հարկային եկամուտ է գոյանում։ Նրա դիտարկմամբ՝ տնտեսության ակտիվության ցուցանիշը հիմնականում պայմանավորված է օտարերկրյա քաղաքացիների ներհոսքով։