Saturday, 11 05 2024
12:45
Իտալիան 32 միլիոն եվրո է ծախսել ռուս օլիգարխների ձերբակալված զբոսանավերի սպասարկման համար
Ակցիայի 41 մասնակից բերման է ենթարկվել. փակ փողոց չկա
12:15
Նավթի գները նվազել են. 10-05-24
12:00
ԵՄ-ն Կիևին անվտանգության երաշխիքներ կտա. Welt
Հանրապետությունում կան փակ ավտոճանապարհներ
Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել զենք–զինամթերք պահելու կասկածանքով
Այսօր Ալմաթիում կկայանա Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունների երկրորդ փուլը
Սպասվում են տեղումներ
Ինչո՞ւ են լարվել Երևանի քաղաքապետի եւ փոխքաղաքապետի հարաբերությունները. «Հրապարակ»
Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ անի այն, ինչ մենք ենք արել իր նկատմամբ
2018-ին հեղափոխությո՞ւն էր, թե՞ կռիվ լափամանի համար. «Ժողովուրդ»
Ո՞րն է լինելու եկեղեցականների քաղաքական պատասխանատվությունը. փիլոնազրկելո՞ւ են
Դուք լեզու եք գտել՝ մենք ի՞նչ կարող ենք անել. «Հրապարակ»
Բացարձակ կոլապսի առջև ենք. լրջախոհություն չունի ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը
ՆԳՆ-ն երկու գործառույթ է իրականացնում․ պաշտպանում է կառավարության շենքն ու ճոխ սարքեր գնում. «Ժողովուրդ»
ԿԳՄՍՆ-ից զգուշացրել են. «Հրապարակ»
Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում. «Հրապարակ»
Ալիեւը մենակ է մնացել
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով դատարան կներկայանա Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը. «Ժողովուրդ»
Ի՞նչ է քննարկել Սրբազանը պատգամավորների հետ. «Հրապարակ»
Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ դեմ հարուցված քրեական գործը կկարճվի՞. «Ժողովուրդ»
Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով. «Ժողովուրդ»
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց

Եթե ՌԴ ԱԴԾ հաղորդագրությունը չի պարունակում մտացածին դրվագներ, ապա ՀՀ համար շատ կարևոր է քննության գործին ներգրավվածությունը մեկ այլ հարցի պատասխանի համար

Այսօր հայտնի դարձավ, որ Ղրիմի կամրջի պայթյունի քրեական գործով կալանավորել է ութ մարդ, որոնցից մեկը Հայաստանի քաղաքացի Արթուր Թերջանյանն է։ ՀՀ Գլխավոր դատախազությունը հանդես է եկել հայտարարությամբ, առ այն, որ ուսումնասիրում է Ղրիմի կամրջի պայթյունի գործով Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության այսօր տարածած տեղեկությունները, այն հասցեագրել է Ազգային անվտանգության քննչական դեպարտամենտ՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ:

Ղրիմի կամրջի պայթյունի գործով հանգամանքների ամբողջական բացահայտումը չափազանց կարևոր է, որպեսզի Հայաստանի քաղաքացու հասցեին հանիրավի որևէ մեղադրանք չլինի։ Իսկ եթե կա հիմնավոր մեղադրանք կամ կասկած, ապա այն իհարկե պետք է ստանա համապատասխան գնահատական ու ընթացք, և թե չլինի Հայաստանի հանդեպ քաղաքական շահարկում: Առավել ևս կասկած չկա, որ լինելու են թե ռուսաստանյան, թե ադրբեջանական, թե թուրքական շրջանակներ, որոնք արդեն իսկ ձեռնմուխ կլինեն Հայաստանի հասցեին այդ շահարկումներին, ինչպես անում են որևէ այլ մեծ կամ փոքր առիթի դեպքում:

Միևնույն ժամանակ, այստեղ շատ կարևոր է, որ դրանց չտրվի նաև հանրությունը, ընդ որում՝ որևէ իմաստով, լինի Հայաստանի հանդեպ շահարկումների, թե Հայաստանում ՌԴ անվտանգության կառույցների հանդեպ շահարկումների փորձերին: Սրանից զատ, կա թերևս մեկ այլ հանգամանք, անմիջականորեն Հայաստանի անվտանգությանն առնչվող: Եթե ՌԴ ԱԴԾ հաղորդագրությունը չի պարունակում մտացածին դրվագներ, ապա Հայաստանի համար շատ կարևոր է քննության գործին ներգրավվածությունը մեկ այլ հարցի պատասխանի համար՝ ինչպե՞ս է պայթուցիկով բեռը անցել Հայաստանով, որովհետև այս դեպքում հանգամանքների պարզումը շատ կարևոր է նաև անմիջականորեն Հայաստանի հանրապետության անվտանգության ապահովման կարողությունը, կանխարգելիչ կարողությունը բարձրացնելու համար, հաշվի առնելով նաև չափազանց զգայուն աշխարհաքաղաքական միջավայրից բխող անվտանգության հարաճուն ռիսկերը:

Արման Բաբաջանյան Հանուն Հանրապետության կուսակցություն նախագահ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում