Ռուս միլիարդատեր Յուրի Միլները հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից։ Twitter-ում նա հայտարարել է, որ Ռուսաստանից հեռացել է դեռևս 2014-ին, իսկ այս ամռանը նա և իր ընտանիքը ավարտել են քաղաքացիությունից դուրս գալու գործընթացը:
«DST Global» ընկերության ղեկավար Միլները ռուս միլիարդատերերի թոփ-15-ում է՝ 7,3 մլրդ դոլար կարողությամբ։ Իր կապիտալը նա ձեռք է բերել բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդրումներ անելով։
Միլները երրորդ ռուս միլիարդատերն է, որը հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից։ Ավելի վաղ ՌԴ անձնագրից հրաժարվել էին «Freedom Finance» ներդրումային ընկերության հիմնադիր Թիմուր Տուրլովը (2,4 մլրդ դոլար) և հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանը (1 մլրդ դոլար):