Փարիզում լույս տեսնող «Նոր Յառաջ» թերթի խմբագիր Ժիրայր Չոլաքյանի կարծիքով՝ Հայաստանի թիվ մեկ խնդիրն այն է, որ պատերազմ չլինի և ամեն ինչ պետք է անել, որ սահմանները բացվեն։ Ըստ մեր զրուցակցի՝ Եվրոպան այսօր պատրաստ չէ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանել։
Չոլքայանը նշեց, որ Փարիզն ու Վաշինգտոնը հետաքրքրված են Հրվ․ Կովկասում իրենց ներկայությամբ․ «ԱՄՆ-ն ու Ֆրանսիան շահագրգռված են Արցախի կարգավիճակի հստակեցումով»,-եզրափակեց նա։