Sunday, 19 05 2024
Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Օսլո
15:30
Սլովակիայի մահափորձի ենթարկված վարչապետի վիճակը կայունացել է
Վրջապես Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև
Սահմանապահ զորքերը Կիրանցի հատվածում իրականացնում են պետական սահմանի պահպանությունը ստանձնելու նախապատրաստական աշխատանքներ
Վրաստանի նախագահը բողոքի ակցիաների ֆոնին ակնկալում է Մակրոնի այցը Թբիլիսի
14:30
Թաիլանդի դատարանը կքննի երկրի վարչապետին պաշտոնանկ անելու վերաբերյալ մի խումբ սենատորների միջնորդությունը
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված համերգ Երևանում
Սա շարժում չէ՝ քաղաքական պրոցես է, որի հիմքում խմբային շահեր են
Մեղադրանք է ներկայացվել Վաչագան Չախալյանին․ ՔԿ
Այս ուժերը Ալիևի հետ փորձում են ապալեգիտիմացնել Մինսկի խումբը և առաջնորդվել «նոյեմբերի 9»-ի ֆորմատով
Կրասնոդարի երկրամասում գտնվող նավթավերամշակման գործարանը ԱԹՍ-ների հարձակումից հետո դադարեցրել է աշխատանքը
Հակառակ Բագրատ սրբազանի խոստման՝ փողոցն է հաղթում տաճարին
13:09
Մոսկվայում մահացել է Ռուսաստանում Հոնդուրասի դեսպանը
Պուտինը արտոնեց, որ Ալիեւը հանդիպի Իրանի նախագահին
Զորավարժության գործնական փուլերից մեկին հետևել է ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը
Իրանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են անցկացրել
12:15
Խարկովում ռազմագործողություններիn հարակից շրջաններից ավելի քան 10 հազար մարդ է տարհանվել
Հոսանքազրկումներ Երևանում և մարզերում մայիսի 20-ին
Օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 25-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ․ նախագիծ
11:30
Իսպանիայում 1,8 տոննա մետամֆետամին են առգրավել
11:15
Ավստրալիան կավելացնի ռազմական բյուջեն
Ավտովթար Սիսիան-Գորայք ավտոճանապարհին․ կան տուժածներ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Վլադիմիր Պուտինը համախոհների «եվրոպական ակու՞մբ է ձեւավորում»
10:24
Microsoft-ը 4 միլիարդ եվրո է ներդնում ֆրանսիական ամպային ծառայություններում
Ռուսաստանը խայտառակվեց Հայաստանի հետ նման կերպ վարվելու համար․ Ֆրենկ Փալոն
10:09
Իսպանիայում մարդկանց մոտ առնետի հեպատիտի տասնյակ դեպքեր են հայտնաբերվել
Ալիևը միայն Մինսկի խումբը լուծարելով կարող է դատել Արցախի ղեկավարներին
09:45
Գերմանիայում կիբեռհանցագործություններից վնասը 2023 թվականին գերազանցել է 205 միլիարդ եվրոն
09:30
Չինաստանը 2023-2024 ֆինանսական տարում դարձել է Հնդկաստանի գլխավոր առևտրային գործընկերը

Հնդկաստանը Հայաստանին կմատակարարի ոչ միայն հրթիռային համակարգեր

Հայաստանի համայնքների զարգացմանն ուղղված բարձր արդյունավետություն ունեցող ծրագրերի իրականացման նպատակով Հնդկաստանի կառավարությունը Հայաստանին կտրամադրի 478 272 300 մլն դրամի դրամաշնորհային աջակցություն: Այդ մասին հայտնի է դարձել կառավարության հոկտեմբերի 6-ի նիստում: Տեղեկությունն արժանի է ուշադրության, այդ թվում այն հրապարակումների ֆոնին, որ օրերս եղան Հնդկկաստանի հեղինակավոր մամուլում՝ Հայաստանին սպառազինության մատակարարման գործարքի վերաբերյալ: Մասնավորապես, խոսվում է ռեակտիվ հրետանային միջոցների տրամադրման մասին, որի մատակարարումները, ըստ տեղեկության, սկսելու են հոկտեմբերին:

Փաստացի, Հնդկաստանը Հայաստանի հետ գործակցությունը դիտարկում է ոչ միայն ռազմա-տեխնիկական ոլորտի, ոչ միայն անվտանգության ռազմա-քաղաքական հարցերի շրջանակում: Կամ ավելի ճիշտ կլինի թերևս ձևակերպումը, որ Հնդկաստանը Հայաստանի հետ հարաբերության առնչությամբ ռազմա-քաղաքական հետաքրքրությունը դիտարկում է ոչ միայն զուտ ռազմական կամ ռազմա-տեխնիկական բնագավառում գործակցությամբ, այլ քայլեր է ձեռնարկում նաև քաղաքացիական նշանակության ուղղություններով: Սա թույլ է տալիս թերևս նկատել մի երանգ: Դելին, ըստ ամենայնի, փորձում է աշխատել Հայաստանի հանրային շերտերի հետ՝ Հայաստանի հետ գործակցությունը փորձելով տարածել այսպես ասած հասարակական-հյուսվածքային մակարդակում: Հայաստանի համայնքների զարգացմանն ուղղված մոտ կես միլիարդ դրամի աջակցությունը խոսում է թերևս այդ մասին: Հայաստանն, անշուշտ, պետք է աշխատի Հնդկաստանի հետ այդ ծրագրերն առավել խորացնելու ուղղությամբ:

Ի վերջո, ավելի լայն հարցերում գործակցության արդյունավետությունը զգալիորեն պայմանավորվում է նաև այն հանգամանքով, թե տվյալ գործընկերության սուբյեկտի հանդեպ ինչպիսին է Հայաստանի հանրության վերաբերմունքը լայն իմաստով, ավելի խորքային ասպեկտներով: Միաժամանակ, Հնդկաստանի պատրաստակամությունը և աշխատանքի այդ մեթոդաբանության դրսևորումը հուշում է այն մասին, որ Դելիի հետաքրքրությունը ամենևին կարճաժամկետ չէ, հետևաբար կա համատեղ աշխատանքի բավականին մեծ դաշտ՝ հայ-հնդկական հարաբերության ընդգրկուն զարգացման ու խորացման համար, ինչն անշուշտ ունի Հայաստանի անվտանգության համակարգի կառավարման մեխանիզմներում շոշափելի դերակատարման ներուժ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում