Լոնդոնի IHS Markit հետազոտական կենտրոնի ավագ վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է, որ եթե Արցախը վերականգնում է իր կարգավիճակը՝ իբրև բանակցային կողմ Մինսկի ֆորմատում, մեկ բան է, բայց եթե Արցախը մնում է մեն-մենակ Ադրբեջանի հետ, այլ բան է․ «Դատելով ադրբեջանական կողմի հայտարարություններից, ունենք կոնկրետ վերջնաժամկետներ և կոնկրետ ժամկետներ․ սա Արցախի ՊԲ կազմալուծումն է, կիսապետական կառույցների կազմաքանդումը»,-ասաց նա։
«Հստակ է, թե ինչի է ցանկանում հասնել Ադրբեջանը, բայց հստակ չէ, թե ինչ են ցանկանում Հայաստանի և Արցախի իշխանություններն այս երկխոսությամբ»,-ասել է նա՝ հավելելով, որ հայկական կողմը չի բացահայտում, թե իր դիրքորոշումը որն է։