Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ իր հասցեին հնչող ամենամեծ քննադատությունն այն է, որ ինքն ասել է՝ Արցախը Հայաստան է և վերջ,և սա ամենամեծ և արդարացի քննադատություն է համարվում։
Անդրադառնալով ընդդիմադիրների քննադատություններին՝ նա ասել է․ «Կրկին ասում եմ՝ մեզ ուղղված բոլոր մեղադրանքների հասցեատերերը իրենք են՝ սկսած Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելուց, վերջացրած կապիտուլյացիայի մեղադրանքից, որովհետև այն թուղթը, որը սեղանին թողել է Սերժ Սարգսյանը, դա եղել է կապիտուլյացիայի թուղթ։ Նա թողել է կապիտուլյացիայի թուղթը և հեռացել։ Որդեգրել ենք խաղաղության օրակարգ և գնալու ենք այդ ճանապարհով։ Չգիտեմ, թե ով ոնց կնենգափոխի ասածս, և երեկոյան քանի հոգի դուրս կգա զբոսանքի, բայց ես գնալու եմ այդ ճանապարհով։ Նորությունը միայն այն է, որ գնալու ճանապարհ եմ տեսնում»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը։