«ՀԺ»-ն գրում է, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը այցելել է Կոմիտասի պողոտայում գտնվող «Կոլոմբո» խանութ և այնտեղից բավականին հուսալի դռան փական գնել։ ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը չի հերքել այս տեղեկությունը. «Ոչ հերքում եմ, ոչ էլ հաստատում։ Անձնական կարիքների համար կատարվող գնումները չեմ կարծում, որ հրապարակման ենթակա են»,- երեկ թերթին ասել է Սոնա Տռուզյանը։
«Սովորական պայմաններում սա գուցե իսկապես չհետաքրքրեր մեզ, բայց «Կոլոմբո» խանութին մերձակա շենքերի բնակիչները նկատել են, որ Աղվան Հովսեփյանն իր դռների հուսալիության մասին հավելյալ հոգացել էօգոստոսի 24-ին, նույն օրը, երբ լրագրողների հետ զրույցում մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Երևանում տեղի ունեցած աղմկոտ ավազակային հարձակումների կապակցությամբ»,- հավելում է «ՀԺ»-ն։












































