Սանկտ Պետերբուրգում բնակվող հոգեթերապևտ Արթուր Մխիթարյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ Ադրբեջանի կողմից տարածված հայտնի տեսանյութին, որտեղ խոշտանգում և գնդակահարում են հայ ռազմագերիներին։
Մխիթարյանի խոսքով՝ հանրությունը պետք է իմանա, որ ուշ թե շուտ պատերազմական հանցագործությունները պատժվելու են։ Միևնույն ժամանակ նա համարում է, որ լրատվամիջոցները հոգեբանական հանցագործություն են անում՝ ամեն պահի հայտարարելով, որ վիճակը վատ է․»Մեր ժողովուրդը 2 տարի պերմանենտ սթրեսի մեջ է»,-ընդգծեց նա։ Նա նաև նշեց, որ հատուկ ծառայությունները շատ լավ գիտեն, թե այդ տեսանյութն ինչ ազդեցություն կունենա մասսայական հոգեբանության վրա։