Ամենօրյա առևտուրը կատարելու համար երևանցիներին օրեցօր ավելի քիչ այլընտրանք է մնում: Վերացվել են փողոցային առևտրով զբաղվող կետերը, ապամոնտաժվում են կրպակները, թեև փոխարենը կառուցվում են նորանոր սուպերմարկետներ:
«Առաջին լրատվականն» այսօր հարցում անցկացրեց՝ իմանալու համար, թե մեր համաքաղաքացիները առևտրի ո՞ր կետերից են նախընտրում օգտվել՝ սուպերմարկետների՞ց, թե՞ կրպակներից և ինչո՞ւ:











































