Thursday, 02 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Հնդկական զենքի մատակարարումը կարելի է անել Վրաստանի տարածքով․ Թբիլիսին դեմ էր ռուսական զենքի տարանցմանը

Հայկական համացանցում, փորձագիտական-քաղաքական շրջանակներում  ակտիվորեն քննարկում է EconomicTimes-ի հրապարակած տեղեկությունն այն մասին, որ DefenceIndia-ն Հայաստանի հետ հրթիռների, արկերի և ռազմամթերքի մատակարարման բավականին խոշոր պատվեր է ստորագրել: Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունները, ըստ աղբյուրի, զենքի և զինամթերքի անխափան մատակարարումն ապահովող միջպետական մի շարք պայմանագրեր են ստորագրել ավելի վաղ`այս ամսվա ընթացքում: Հայաստանը Հնդկաստանից կստանա ժամանակակից Պինակա հրթիռներ և հակատանկային զենք: Ռազմական գործարքի գինը գնահատվում է մոտ 270 միլիոն դոլար: Պինակա հրթիռները ունեն 40 կմ հեռահարություն և ճշգրիտ հարվածի կարողություն: Այս հրթիռային համակարգի բարձր արդյունավետությունն ապացուցվել է Քաշմիրի լեռնային շրջաններում Պակիստանի դեմ պատերազմում: Պաշտոնական հաստատում այս տեղեկությանն առայժմ չկա։

Վրաց փորձագետ, Վրաստանի ռազմավարական վերլուծությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Գելա Վասաձեն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում,  անդրադառնալով այս տեղեկությանը, ասաց․ «Դե ո՞նց կարելի է սա գնահատել, դա բացարձակապես նորմալ է, Հայաստանը հոգ է տանում իր անվտանգության մասին, Ռուսաստանը երկար ժամանակ չի կարող դա ապահովել, և ինչքան այսպես շարունակվի, այնքան վատ։ Իսկ դա սկսվել է ուկրաինական պատերազմից առաջ։ Ընդգծում եմ, որ Մոսկվան ոչ թե չի ցանկանում, այլ չի կարող ապահովել Հայաստանի անվտանգությունը»։

Իսկ ուկրաինական իրադարձությունները, ըստ մեր զրուցակցի, մեծացրել են Ռուսաստանի Դաշնության կասկադային փլուզման հավանականությունը, ինչը շատ մեծ աշխարհաքաղաքական ռիսկեր է ստեղծում Հայաստանի համար։ Դեռ շատ վաղուց էր պետք  կոտրել աշխարհաքաղաքական տանիքը, սակայն Հայաստանի իշխանություններից ոչ մեկը չհամարձակվեց դա անել։ Ինձ հասկանալի են դրա պատճառները»,-եզրափակեց նա։

Ի՞նչ ճանապարհով հնդկական զենքը կարող է հասնել Հայաստան, Վրաստանն իր օդային կամ ցամաքային տարածքը կտրամադրի՞, Գելա Վասաձեն ասաց․ «Պետք է նայել քարտեզին: Միակ ուղիղ ճանապարհը Իրանով է։ Եթե ​​ենթադրենք, որ Իրանը արգելափակելու է այդ մատակարարումը, ապա դա հնարավոր է նաև Վրաստանի միջոցով։ Ես ուզում եմ, որ ձեր ընթերցողները լավ հասկանան երկու պարզ բան. Նախ՝ Վրաստանում արգելք է դրված ռուսական, կրկնում եմ՝ ռուսական զենքի տարանցման մեր տարածքով՝ ցանկացած երկիր։  Եվ երկրորդը, չնայած այն հանգամանքին, որ այս տարիների ընթացքում Հայաստանը եղել է Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակիցը, Վրաստանի բոլոր իշխանությունները, հասկանալով, որ մենք հարևաններ ենք, այնուամենայնիվ, բարիդրացիական հարաբերություններ են պահպանում Հայաստանի հետ»։

Հնարավո՞ր է արևմուտքը Վրաստանին հորդորի ապահովել այդ տարանցումը, մեր զրուցակիցն ընդգծեց․ «Արևմուտքը երբեք Վրաստանին իր տարածքով ռազմական տարանցման կոչ չի անի, եթե խոսքը հակառուսական կոալիցիայի դաշնակիցների մասին չէ։ Անհատ քաղաքական գործիչները կարող են, կառավարությունները՝ ոչ»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում