Saturday, 27 04 2024
11:45
Նորվեգիան Կիևին 13 մլն դոլար է փոխանցել
11:30
Նավթի գներ. 26-04-24
Ցուցարարներին միացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. զինվորականների ուղերձը
Վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժած
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Դա ՌԴ արտաքին քաղաքականության մշակողների գլխավոր տապալումն էր
Հրդեհ՝ Վանաշեն գյուղում
Մոսկվան պարտադրում է մոդերատորի իր ծառայությունները. Տավուշի խժդժությունը դրա մի գործիքն է
ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի՛. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Ցեղասպանությունը անվանվեց էթնիկ զտում. միջազգային հանրությունը արցախահայությանը կվերադարձնի Արցախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է. «Հրապարակ»
Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը. «Ժողովուրդ»
Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…
Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի. «Հրապարակ»
Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ»
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին

Ինչու Հայաստանում վառելիքը չի էժանանում, բայց հարևան Վրաստանում շարունակում է նվազել

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է տնտեսագետ Արմեն Քթոյանը

-Պարոն Քթոյան, Վրաստանի էկոնոմիկայի փոխնախարար Գիորգի Կակաուրիձեն նշում է, որ հաշվի առնելով համաշխարհային շուկայի ցուցանիշները, ակնկալվում է, որ Վրաստանում վառելիքի գների նվազման միտումը կշարունակվի: Հայաստանում այդ միտումը ինչո՞ւ չի նկատվում, նավթի գներն իջնում են, բայց վառելիքի շուկայում գները նվազման միտում չունեն:

-Դա գլխավորապես պայմանավորված է մատակարարներով: Վրաստանի պարագայում մատակարարման աղբյուրները տարբեր են՝ ի տարբերություն Հայաստանի: Իրենք, օրինակ, օգտվում են Ադրբեջանից, որպես նավթամթերքի մատակարարման կարևոր ուղղություն, կարևոր աղբյուր, ինչն իրենց հնարավորություն է տալիս էականորեն թե դիվերսիֆիկացնել, թե գնի առումով որոշակի ճկունություն հաղորդել: Հայաստանի պարագայում դիվերսիֆիկացիայի հնարավորությունները այդքան էլ մեծ չեն: Չնայած Հայաստանն ու Վրաստանը հարևան երկրներ են, տնտեսական համակարգերը, մաքսային համակարգերը, գոտիները տարբեր են, և դրանով պայմանավորված մի բան կարող է այստեղ ավելի բարձր գին ունենա, քան այնտեղ և հակառակը՝ այստեղ ինչ-որ բան ավելի ցածր գին ունենա այնտեղի համեմատությամբ: Հարևան լինելը դեռևս չի նշանակում, որ եթե մի բան քեզ մոտ տեղի է ունենում, անպայման պետք է տարածվի հարևան երկրի վրա:

-Որքան շատ լինեն շուկայի մասնակիցները, այնքան դիվերսիֆիկացման մակարդակը բարձր կլինի՞:

-Ոչ այնքան շատի խնդիրն է, որքան կոնկրետ աղբյուրի: Այո, մատակարարների թվի աճը նշանակում է որոշակի գնային մրցակցություն և շուկայական մեխանիզմների գործարկում, ինչը թույլ է տալիս նվազեցնել գները: Հիմա մեզ մոտ որպես ԵԱՏՄ երկիր քվոտավորման սկզբունքով որոշակի մեխանիզմներ են կիրառվում, իսկ եթե կիրառվում է մի մեխանիզմ, որտեղ կա թեկուզ փոքր, բայց ոչ շուկայական բաղադրիչ, դա նշանակում է, որ շուկայական կոնյուկտուրայի փոփոխությունը դրա վրա կարող է և այդքան ցանկալի ազդեցություն չունենա: Սա մյուս ասպեկտն էլ ունի, որ ասենք, գների կամ շուկայական կոնյուկտուրայի ոչ նպաստավոր պայմանի ձևավորումը կարող է այդ աստիճան գների վրա ազդեցություն չունենալ, ինչպես կարող էր ունենալ, ասենք Վրաստանի պարագայում: Այստեղ երկակի մոտեցում կա:

Մեզ մոտ, օրինակ, այդ գաղափարն էր փորձ արվում օգտագործել և որպես մատակարարման աղբյուր դիտարկել նաև Ղազախստանը, սակայն լուրջ լոգիստիկ խնդիրներ ի հայտ եկան, այդ նույն խնդիրները նույն Վրաստանը չունի: Ինքն ազատորեն կարող է Ադրբեջանով Ղազախստանից նավթամթերք ներմուծի, Ադրբեջանից ներմուծի, ծովային ճանապարհով կարող է ներմուծել տարածաշրջանի նավթավերամշակող գործարաններից: Մեր պարագայում առավել նշանակալի աղբյուրը Ռուսաստանն է, որը, ճիշտ է, վերջին ժամանակաշրջանում որոշակիորեն զիջել է իր դիրքերը, իրանական է ավելանում, բայց սա ցանկալի ու լիակատար դիվերսիֆիկացիա չէ:

Այսինքն՝ չենք կարող ակնկալել, որ առաջիկայում նավթի գների նվազում կհանգեցնի նաև Հայաստանում վառելիքի գների իջեցման

Չի կարող չազդել, բայց ավելի շատ կախված է նրանից, թե այդ գնանկումը կամ փոփոխությունն ինչպես կանդրադառնա Ռուսաստանում նավթավերամշակող գործարաններում պատրաստի արտադրանքի գների վրա: Մեզ համար ավելի շատ դա է կարևոր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում