Մեծ Բրիտանիայի թագուհու թոռը` արքայազն Հարրին, մտադիր է ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու ռազմաբազաներում Apache ուղղաթիռ վարելու վերապատրաստական դասընթացներ անցնել:
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը, արքայազնը Միացյալ Նահանգներ է ժամանելու հոկտեմբերին: Բացի ուղղաթիռ վարելու դասընթացներից, նա մասնակցելու է նաև կրակային պարապունքներին:
26-ամյա Հարրին հանդիսանում է Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի սպա, նախկինում նա մասնակցել է 10-ամսյա համանման վարժանքների և այժմ նա պետք է ձեռք բերի Apache ուղղաթիռին ամրակցված զինատեսակներից օգտվելու հմտություններ:
2007-2008 թվականներին Հարրին Աֆղանստանում մասնակցել է տալիբների դիրքերի ոչնչացմանը` որպես օդաչուի օգնական:







































