Friday, 26 04 2024
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում

Կարևոր է, որ Փաշինյանն իր ելույթում «ջարդեց» Ադրբեջանի այդ կոնցեպտները

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

-Պարոն Գրիգորյան, ի՞նչ դիտարկումներ ունեք ՄԱԿ-ի ամբիոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի  վերաբերյալ։ Փաշինյանը քննադատեց նաև որոշ դաշնակիցների՝ նշելով, որ իրավիճակը կարող է սրվել, քանի որ անվտանգային կազմակերպությունները պատշաճ չեն արձագանքում։ Որոնք էին ելույթի հիմնական մեսիջները։

Իմ կարծիքով՝ ելույթը շատ լավն էր, շեշտադրումները ճիշտ էին։ Շատ լավ է, որ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում վարչապետը կենտրոնացավ ադրբեջանական վերջին ագերսիայի շուրջ և բացի դրանից միայն Ղարաբաղի մասին խոսեց, այլ թեմա չշոշափեց։  Նման կենտորացումը ես ճիշտ եմ համարում ու ողջունում այդ ելույթը։

Երբ վարչապետը նշում է, որ տարածաշրջանային կազմակերպությունները ոչ արդեկվատ են արձագանքում, պարզ է, որ առաջին հերթին նկատի ուներ ՀԱՊԿ-ին։ Մենք հենց այդ համակարգում ենք, ուստի կասկած չկա, որ վարչապետը նկատի է ունեցել ՀԱՊԿ-ը։ Ավելին՝ մենք գիտենք, որ ՀԱՊԿ-ը լեգիտիմացնում է Ադրբեջանի հարձակումներն՝ ասելով, որ դա միջսահմանային վեճ է։

-Վարչապետը նաև անհրաժեշտ համարեց միջազգային հանրության  հասցեական հայտարարություններն ու կոնկրետ գործողությունները։ Այս իմաստով ի՞նչ կարող ենք սպասել։

-Հասցեական ու կոնկրետ քայլեր մենք տեսնում ենք Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների, Կանադայի կողմից։ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան շատ հասցեական մեզ աջակցեցին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, այդ մասին վարչապետն էլ նշեց՝ ասելով, որ գրեթե  բոլոր ելույթները հօգուտ Հայաստանի էին ու Ադրբեջանի ագրեսիան դատապարտող։ Ուրեմն այն հարցը, թե մենք կոնկրետ ինչ աջակցություն կստանանք, նշեմ, որ մի մասն արդեն ստացել ենք՝ ՄԱԿ ԱԽ-ի քննարկումներն ու մի շարք երկրների հասցեական դիրքորոշումը։

Բացի այդ՝ ՄԱԿ-ում ԱՄՆ նախագահ Բայդենն անցկացրեց ժողովրդավարական երկրների արտգործնախարարների միջոցառում, որին հրավիրված էր Արարատ Միրզոյանը։ Դրանից հետո նա արտգործնախարարի հետ կարճ զրույց ունեցավ։ Դիվանագիտական-քաղաքական ոլորտում դրանից ուժեղ աջակցություն կարո՞ ղ էր լինել։ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հետ։ Դրանք բոլորը լուրջ մեսիջներ են, որ մեզ  պատրաստ են աջակցել ու այս ծանր պահին մեր կողքը կանգնել։ Ի դեպ նշեմ, որ շատերը մոռանում են, բայց ՆԱՏՕ-ի հայտարարությունն էլ վատը չէր։ Ուզում եմ ասել, որ այդ հարցերը, որ բարձրացրեեց Նիկոլ Փաշինյանն իր ելույթում՝ մասամբ  արաձագանք ստանում է, բայց մեզանից էլ շատ բան է կախված։

Ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Կանադան ու շատ երկրներ, որոնք հիմա մեզ աջակցում են, կարող են ավելի ուժեղ աջակցություն ցույց տալ։ Բայց իրենք չեն կարողանալու մեզ աջակցել ռազմական գործողությունների հետ կապված՝ կոնկրետ զենքով։ Դու ՀԱՊԿ անդամ ես, ինչի՞ մասին է խոսքը։ Չի կարող լինել այդպես շատ հասարակ պատճառով՝ այդ զենքը հետագայում չպետք է հայտնվի Ռուսաստանի ձեռքերում։

Վարչապետն իր ելույթում շատ կարևոր բան ասաց՝ Ադրբեջանն  օգտագործելով խաղաղության պայմանագրի, դելիմիտացիա  դեմարկացիայի վարագույրը՝ ռեալ ագրեսիա է իրականացնում հայ ժողովրդի  տարածքների վրա։ Իրենք ոչ մի դեմարկացիա ու դելիմիտացիա չեն ուզում, գալիս են տարածքները վերցնելու և վերջ։ Այսպիսի մեսիջները շատ կարևոր են։ Բացի դրանից՝ մեր զինվորների, երկու կին զինվորականների նկատմամբ վայրագությունները պետք է հենց այսպիսի արձագանք ստանային։ Շատ կարևոր է, որ վարչապետն այդ մասին խոսեց։ Ադրբեջանն այդ բոլոր վայրագությունները մարսում է, դրա համար էլ մենք անվտանգ չենք։

-Իր ելույթում վարչապետ  Փաշինյանն անդրադարձավ նաև հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայման անհրաժեշտության մասին։ Ինչքանո՞վ է կարևոր ու իրատեսական  այդպիսի հեռանկարը։

-Ես կարծում եմ, որ կոնկրետ քայլերի տեսանկյունից դա կարևորագույն առաջարկներից էր։ Ռուսաստանն ասում է՝ մենք ՀԱՊԿ-ի դիտորդ ուղարկեցինք, բայց երբ այդ դիտորդը վերադառնա իր երկիր, հիշեք իմ խոսքերը, կգրի, որ դա միջսահմանային բախում էր։ Այդպիսով կլեգիտիմացնեն Ադրբեջանի հարձակումը։ Շատ կարևոր է, որ Նիկոլ Փաշինյանը դիմեց ՄԱԿ-ին։ Եթե պետությունը դիմում է, ապա դիտորդներ պետք է ուղարկվեն՝ անպայման չէ զինված, կարող են լինել քաղաքացիական դիտորդներ։ Դեմագոգիա է, երբ Ադրբեջանն ասում է՝ սահմանը պարզ չէ, վերջիվերջո կան սովետական քարտեզներ, դրանք թույլ չեն տալիս այս կողմ այն կողմ գնալ։ Գուցե 50 մետրի տարբերություն լինի, բայց Ադրբեջանը 50 մետր չի մտել, մի քանի կիլոմետրով է  մտել։ Դա կոչվում է ագրեսիա ու շատ կարևոր է, որ վարչապետն իր ելույթում ջարդեց Ադրբեջանը կոնցեպտները։ Ես նաև շատ կարևոր եմ համարում, որ Փաշինյանն իր ելույթում հստակ արձանագրեց՝ սա պատերազմ էր դեմոկրատիայի դեմ։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում