2011 թվականի հունիսի 30-ի դրությամբ բանկերից օգտվող ՀՀ հաճախորդների թիվը կազմել է 1 մլն 246 հազար 771 մարդ: Այս մասին «Առաջին լրատվականին» տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակության հետ կապերի բաժնում:
ՀՀ բանկային հաշիվների ընդհանուր քանակը նույն ժամանակահատվածում կազմել է 1 մլն 992 հազար 243:
ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության տրամադրած տեղեկության համաձայն՝ անկանխիկ ճանապարհով թոշակ են ստանում 68 հազար 800 մարդ, որը 2200-ով ավել է, քան նախորդ ամիս: