Wednesday, 15 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

ՌԴ-ի հայերի գլխում չի տեղավորվում. միշտ համարել ենք, որ ՀԱՊԿ-ը մեզ կօգնի. Սա դավաճանություն է

Ադրբեջանի վերջին ագրեսիայից հետո Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի դիրքորոշումներն ու հայտարարությունները տարակուսանք են առաջացրել Ռուսաստանի հայերի շրջանում:

Մասնավորապես, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Russia-armenia.info» լրատվական կայքի խմբագիր, Հայ-ռուսական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Արամ Խաչատրյանը նշեց հայկական համայնքային կազմակերպություններում բոլորը շատ ճնշված են. «Մենք միշտ համարել ենք, որ Ռուսաստանը մեր դաշնակիցն է, այդ թվում ՀԱՊԿ-ի շրջանակներում: Ես որպես Ռուսաստանի զինվորական լրագրող, հրապարակախոս գովերգել եմ ՀԱՊԿ-ն, համարել եմ, որ դա ռազմական համագործակցություն է, որ ՀԱՊԿ-ի ռազմական ուժը միշտ կօգնի մեզ, և Հայաստանը միշտ եղել է այդ ռազմական միության գլխավոր մասնակիցներից մեկը: Իսկ այն, ինչ հիմա տեղի է ունեցել, մեր գլխում չի տեղավորվում:

Սա մաքուր ագրեսիա է, Ադրբեջանը հարձակվել է ինքնիշխան պետության՝ Հայաստանի վրա: Սա ակնհայտ է և անհասկանալի է, թե ինչու ՀԱՊԿ-ն չի դատապարտել այդ ագրեսիան: Նրանք ասացին, որ շտաբի ղեկավարին կուղարկեն տարածաշրջան, մեկ շաբաթից նոր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կգա: Հատկանշական է, որ ադրբեջանցիները ռմբակոծել են նաև ռուս սահմանապահներին: Դրանից երկու օր հետո միայն ԱԴԾ-ից հայտնեցին, որ զինվորականները չեն տուժել: Ու անգամ դրա վերաբերյալ չեղավ ոչ մի դատապարտման խոսք: Ու հիմա նորից խոսակցություններ են, որ իրավիճակը շատ լարված է»,-ասաց նա:

Անդրադառնալով տեղեկություններին, թե ՌԴ իշխանությունները հնարավոր է փորձեն հայ համայնքին հորդորել Հայաստանին աջակցող հայտարարություններ չանել, Արամ Խաչատրյանն ասաց. «Ոչ, նման բան չկա, օրինակ, սակայն հայերը չեն կարող պիկետներ անցկացնել, Ռուսաստանի օրենքներով պիկետներ անցկացնելու համար պետք է 14 օր առաջ թույլտվություն ստանաս: Մենք շատ կուզենայինք պիկետներ անցկացնել: Ռուսաստանի հայկական համայնքների համար սա մեծ ապտակ էր, այդ թվում ինձ համար: Ես որպես Ռուսաստանի հայրենասեր, որպես սպա, որը կռվել է Ռուսաստանում, որը հավատում էր, սա ինձ համար դավաճանություն էր: Սա իհարկե էմոցիոնալ արձագանք է, բայց ակնհայտ է, որ տեղի է ունեցել ագրեսիա, հարձակվել են Հայաստանի վրա»:
Նա նկատեց, որ օրինակ, քաղաքագետ Մարկեդոնովը անկեղծորեն խոստովանեց, որ Ռուսաստանը զոհաբերել է հայերի շահերը. «Նա երկու օր առաջ ասաց, որ ինչպես 100 տարի առաջ, Ռուսաստանը ծանր վիճակում է, պատերազմի մեջ է, նրա դեմ պատժամիջոցներ են կիրառված, ուստի Ռուսաստանի բարեկամներ են դարձել Թուրքիան ու Ադրբեջանը: Այս իրավիճակում Ռուսաստանը ստիպված է զոհաբերել հայերի շահերը:

Այս իրավիճակը Ռուսաստանի հայ համայնքի համար անհասկանալի է, որովհետև ՌԴ-ում հայ քաղաքագետները հիմնականում պաշտպանում են Ռուսաստանի շահերը: Անդրանիկ Միհրանյանը, Մարգարիտա Սիմոնյանը, Ռոման Բաբայանը, Գևորգ Միրզայանը իրենց խոսքում հողին են հավասարեցնում Արևմուտքը, Ուկրաինան ու պաշտպանում են Ռուսաստանի շահերը, չկա այդպիսի ոչ մի ադրբեջանցի քաղաքագետ: Երկրորդ, Ադրբեջանը դեմ է Ուկրաինայի դեմ պատերազմին, նրանց քաղաքագետների 90 տոկոսը դեմ է Ռուսաստանին, Ադրբեջանում հակառուսական հանրահավաքներ են անցկացվել, իսկ Հայաստանում ռուսամետ ակցիաներ են եղել:

Ռուսական բանակում հայ սպաներրը հերոսաբար պաշտպանում են Ռուսաստանի շահերը: Անդրանիկ Գասպարյանը Դոմբասում հերոսներից մեկը դարձավ, հերոսի կոչում ստացավ։ Հազարավոև հայ սպաներ պաշտպանում են Ռուսաստանը, մինչդեռ ադրբեջանցիները հիմնականում պաշտպանում են Ուկրաինայի շահերը, նրանց բանակում են կռվում։

Ես որպես Ռուսաստանի հայկական համայնքի ներկայացուցիչ, որպես ՌԴ քաղաքացի իմ խիստ բողոքն եմ հայտնում ՀԱՊԿ-ին, որը պետք է պաշտպաներ Հայաստանը, թող ցրեն այդ կառույցը»:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում