Friday, 26 04 2024
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից

Աշոտ Հարությունյանին սպանողը պրոֆեսիոնալ է եղել

Նոյեմբերի 27-ին, ժամը 09: 30-10: 00-ի սահմաներում, Արաբկիր վարչական շրջանի Գյուլբենկյան 31 շենքի բակում անհայտ անձը հրազենային 3-4 կրակոցով սպանել է Կասյան փողոցի արտարժույթի փոխանակման կետերից մեկի 46-ամյա տնօրեն Աշոտ Դերենիկի Հարությունյանին և հափշտակելով նրա մոտ եղած 51 միլոն դրամ գումարը` դիմել փախուստի:
Երեկ` նոյեմբերի 29-ին, Աշոտ Հարությունյանի հուղարկավորությունն էր, նրան պատկանող փոխանակման կետն ու գեղեցկության սրահը փակ էին, դիմացը` սպիտակ մեխակներ: Մարդիկ, ովքեր նրան ճանաչել և նույնիսկ չէին ճանաչել, արտասվում էին և ցավով անընդհատ կրկնում` Հայաստանում մարդն անպաշտպան է, մարդու կյանքը գին չունի: Ա.Հարությունյանին ճանաչողները նրան բնութագրում են որպես համեստ, զուսպ, հավասարակշռված անձնավորություն, ընտանիքի լավ հայր, ուստի շատերը քիչ հավանական են համարում, որ նա կարող էր ինչ-ինչ թշնամիներ ունենալ և նրանց զոհը դառնալ, մանավանդ որ` զարմացնող կարողություններ էլ չի ունեցել: Իհարկե, մեր զրուցակիցները որոշակի զգուշավորություն էին դրսևորում, և նրանց մեջ գուցե կային նաև ականատեսներ, ովքեր չէին համարձակվում որևէ բան ասել` «վտանգված» վկաների «կարգավիճակում» չհայտնվելու համար: Բայց զրուցակիցներիցս մեկը մի ուշագրավ հանգամանք նշեց. սպանողը զենքին և քրեագիտությանը լավ ծանոթ անձ է եղել. կրակել է 3 անգամ` երկուսը ողնաշարին, մեկը` գլխին («կոնտրոլնի» կրակոց), սակայն դեպքի վայրում չի թողել ոչ մի պարկուճ, որոնցով հնարավոր լիներ հետագայում դուրս գալ որևէ մեկի հետքի վրա: Ինչպես էր դա հնարավոր. ամենայն հավանականությամբ, կրակոցը եղել է մոտ տարածությունից, խլացուցիչով, և հանցագործը կրակելիս ինչ-որ առարկայով կանխել է պարկուճների անկանոն թռիչքը` աջուձախ, նաև` գետնին ընկնելու պահին լսվելիք ձայնով ավելորդ ուշադրություն չգրավելու համար: Դպրոցահասակ երկու երեխաների հորը սպանել էին հենց իր բնակարանի շքամուտքից դուրս գալիս:
Այստեղ մի կարևոր հանգամանք կա. եթե սպանությունը լիներ աշխատանքային օրվա վերջում` կհասկանայինք, որ ինչ-որ մեկն ամբողջ օրը «սադկի է նստել», հետևել, տեսել, որ հանգուցյալի փոխանակման կետը լավ էլ գումար է աշխատել, և այս դեպքում դարանակալելը, թերևս, տրամաբանական կլիներ: Բայց եթե հարձակումը եղել է առավոտյան, տուժողի` տանից դուրս գալիս, և հանցագործը հստակ իմացել է, որ Հարությունյանի մոտ մեծ գումար կա, սա կարող է առնվազն երկու բան նշանակել. փոխանակման կետի տիրոջը կապի ծառայության աշխատակիցների միջոցով գաղտնալսել են (ինչը եթե հաստատվի, կնշանակի, որ սա կազմակերպված խմբի կողմից կատարված հանցագործություն է) կամ մեծ գումարի առկայության և տեղաշարժի մասին հանցագործին «նավոդկա» տվողը սպանվածի աշխատանքային կամ մերձավոր շրջապատից է եղել: Այդուհանդերձ, մինչ նախաքննական մարմինը կպարզի այս գործի մանրամասները, արձանագրենք և վերհիշենք փոխանակման կետերի, բանկերի վրա վերջին տարիներին կատարված հարձակումներն ու դեպքերը, որոնք կատարվել են նաև Վրաստանից ներթափանցած քրեական խմբավորումների կողմից ու մարդկային կորուստներով ավարտվել:
Եվ այսպես. 2005թ. դեկտեմբերի լույս 27-ի գիշերը «Անելիք» բանկի` Բաղրամյան պողոտայի վրա գտնվող գլխամասային բաժանմունքում տեղակայված արտարժույթի փոխանակման կետից անհայտ անձինք գողացել էին 36 մլն դրամ կանխիկ գումար: Բանկի շենքի ապակիները չէին կոտրել, ճաղերը չէին կտրել, ընդամենը բացել էին տարադրամի փոխանակման կետի դուռը և այնտեղ գտնվող չհրկիզվող պահարանը ու տարել: 2006-ի հուլիսի լույս 1-ի (կամ 3-ի) գիշերը «Արդշինինվեստբանկի» «Մալաթիա» մասնաճյուղում, որը տեղակայված է Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետարանի շենքում, պահուստային ֆոնդից գողացել էին 600.000 ԱՄՆ դոլար: Հետագայում պարզվեց, որ հանցագործները համագործակցել էին բանկի անվտանգության որոշ աշխատակիցների հետ: 2006-ի փետրվարի 3-ի երեկոյան հերթական բանկային կողոպուտն էր արձանագրվել Արաբկիրում` ավելի դաժան սցենարով. երկու զինված անձինք հարձակվել էին «Հայինկասացիայի» աշխատակցի վրա, երբ վերջինս դուրս գալիս էր եղել «Յունիբանկի» Արաբկիրի մասնաճյուղի շենքից: Վերջինս, ամենայն հավանականությամբ, դիմադրություն էր ցույց տվել. նրան հրազենով սպանել էին, իսկ «Հայինկասացիային» պատկանող ավտոմեքենան առևանգել: Միայն 2006-ի հունվարին ավազակային ևս երկու հարձակում էր կատարվել տարադրամի փոխանակման երկու կետերի վրա: Դրանցից առաջին դեպքով հունվարի 21-ին, ժամը 01.00-ի սահմաններում երեք անհայտ անձինք` դիմակավորված, զինված հրազենով և սուր կտրող գործիքով, հարձակվել էին Երևանի Բաղրամյան 2 հասցեում գտնվող «Աէրոէքս» ՍՊԸ-ի տարածքում գործող տարադրամի փոխանակման կետի վրա: Այդ պահին այնտեղ են գտնվել ոստիկան Արթուր Մկրտչյանը և ևս մեկ քաղաքացի` Վահե Անտոնյանը, որոնց սպառնացել էին, ապա` իրենց գործողություններին խոչընդոտող ոստիկանին սպանելուց հետո քիչ ավարով հեռացել: Այս խումբը գրեթե նույն սցենարով մտել էր նույն համայնքի Ազատության պողոտա 1 հասցեում գտնվող «ՅուգԱվիա» ՍՊԸ-ի տարածքում գործող տարադրամի փոխանակման կետ: Հունվարի 27-ին, ժամը 11.40-ին Երևանի բնակիչ Հայկ Սարգսյանը տարադրամ փոխանակելու պատրվակով մտել էր նշված հասցե և նկատելով, որ ներսում գտնվում են երեք աշխատակից` երկու կին, մեկ տղամարդ, «իշմար» էր տվել իր հանցակիցներին, թե` հարձակվելու համար հարմար պահ է: Եվ երեք զինված անձինք` Նուգզար Խոստիաշվիլին, Անդրոնիկ Թորոսյանը և ևս մեկ անձ ներխուժել էին ՍՊԸ-ի տարածք, և այնտեղ գտնվող Անուշ Շիշմանյանի, Ստելլա Բաղդոյանի և Ժուբեր Ղազարյանի կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով` հրազենը գլխներին պահելով, հափշտակել էին մոտ 15.000 դոլար: Վերջին երկու դեպքով կալանավորվեցին և տարբեր պատժաչափեր ստացան 5 անձ` ՀՀ քաղաքացիներ Հայկ Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը և Վրաստանի քաղաքացիներ Կարեն Դավթյանը, Անդրոնիկ Թորոսյանը և Նուգզար Խոստիաշվիլին:
Նկատենք, որ հենց այս հանցագործություններն էլ կարծես հարմար առիթ դարձան, որ տարիներ առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը տարադրամի փոխանակման կետերի և բանկային վերահսկողության, անվտանգության ապահովման մասին խոսի, որի իրական նպատակը, ոմանց կարծիքով, այդ շուկան մոնոպոլիզացնելն էր` փոխանակման կետերի «ջարդ» կազմակերպելով և ստվերի շրջանառու միջոցները բանկեր ու դրանց մասնաճյուղեր տեղափոխելով: Ինչպե՞ս. ՌԴ-ի փորձն ուսումնասիրելով` Տ.Սարգսյանը հասկացել էր, որ «չենջերի»` դրսում տեղադրված ազդագրերում սահմանված կուրսը կարող է հաճախ չհամապատասխանել ներսում գործող իրական փոխարժեքներին, ինչը կարող է ստվերային բավական մեծ գումարներ ապահովել դրանցով զբաղվողների համար` շրջանցելով ԿԲ-ի և բանկային մոնոպոլիզացիայով զբաղված ոչ պատահական մի քանի անձանց (իշխանահաճոների) գրպանները: Եվ բազմաթիվ մասնավոր «չենջեր» սկսեցին փակվել, քանի որ 2006-ին ԿԲ-ն որոշեց, որ գործող բոլոր կետերը պետք է ուժեղացնեն իրենց անվտանգության համակարգը, տեղադրեն զրահապատ ապակիներ և տեսախցիկ: Հատկապես տեսախցիկը շատ կարևոր էր իշխանությունների համար` հնարավոր իրական գործարքների քանակի ու ծավալի մասին պատկերացում ունենալու նպատակով: Այժմ մտածեք. եթե այս ֆոնի վրա պրոֆեսիոնալ մեկը Ա.Հարությունյանին, ով բանկի հետ կապ չունի, գուցե գաղտնալսելով իմանում է բավական մեծ գումարի մասին և սպանում նրան` տանելով այդ գումարը ու հետքեր չթողնելով, դա կարո՞ղ է քրեական տարրերից բացի, նաև իշխանության սրտով լինել, թե՞ ոչ…
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում