Ուշացած են մարդիկ, որոնք պնդում են, թե Հայաստանը ձեռքերը լվանում է Արցախից, որովհետև Հայաստանը կորցրել է Արցախը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանը:
Քոչինյանի խոսքով՝ Արցախը այլևս չի գտնվում Հայաստանի վերահսկողության տակ․ «Հայաստանի հաշվին անել զիջումներ, որպեսզի ռուսական Արցախը մնա ռուսական, աբսուրդ է»:
Ըստ Քոչինյանի՝ եթե զիջում ենք ինքնիշխան տարածքի մի կտորը, զիջում ենք ինքնիշխանության մի մասը․ «Կարմիր գիծը պետք է ներառի Հայաստանի ինքնիշխանությունը»: