Thursday, 18 06 2026
Գազայում զինադադարից հետո զոհվել է ավելի քան 1000 մարդ
Ժաննա Անդրեասյանը և թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնման հարցեր
20:30
ՆԱՏՕ-ն կարդիականացնի իր միջուկային ներուժը՝ զսպումն ուժեղացնելու համար
Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետ
20:10
Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին

«Սառը» Եվրոպան տաք Հայաստանի օրակարգում

Եվրամիության հանդեպ հայաստանյան ուշադրությունը գերազանցապես կենտրոնացած է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման բրյուսելյան գործընթացի վրա, որը եթե դուրս բերենք ուշադրությունից, կարող է ստացվել, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունը շատ վաղուց դադարել է լինել Հայաստանի հասարակական-քաղաքական «դիսկուրսի» նկատելի բաղադրիչ: Սա այն դեպքում, երբ կա երկու կարևորագույն հանգամանք, որոնք թերևս պետք է լինեն թեմայի արդիականության հիմք: Մեկը Հայաստան-ԵՄ համապարփակ գործակցության համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 2021 թվականի մարտի 1-ից, և մյուսը Արևելյան գործընկերության ծրագիրը, որի շրջանակում նախորդ տարի ամռանը խոսվում էր Հայաստանին տրամադրվելիք մոտ 2,6 միլիարդ եվրոյի ֆինանսական օժանդակության մասին, որից 1,6 միլիարդը՝ դրամաշնորհային:

Իհարկե խոսքը հնգամյա ծրագրի մասին է, սակայն դրանից չի նվազում այդ հարցի կարևորությունը, հատկապես Հայաստանի ներկայիս տնտեսա-քաղաքական ու անվտանգության մարտահրավերների համատեքստում, եթե նկատի առնենք նաև, որ այդ ֆինանսական փաթեթը պետք է ներառի նաև մի քանի հարյուր միլիոն եվրոյի ներդրում Սյունիքում, այդ թվում թե տնտեսության աջակցման, թե Հյուսիս-հարավ ճանապարհի համար: Այդ ամենը սակայն կարծես թե «օդում կախված» վիճակում է, ինչը անշուշտ պայմանավորված է ոչ միայն Հայաստանի քայլերով: Այսօր ընդհանրապես «օդում կախված» է Եվրամիության տնտեսա-քաղաքական ներուժի հարցը, ու Եվրամիության կառուցվածքն ընդհանրապես: Այդ մասին չեն խորշում բաց տեքստով խոսել օրինակ Եվրամիության առանցքային երկրներից մեկի՝ Լեհաստանի բարձրաստիճան պաշտոնյաները: Ընդհանրապես, վերջին շաբաթներին բավականին ակնառու է Լեհաստանի պաշտոնյաների թիրախային հռետորաբանությունը Գերմանիայի հանդեպ: Իսկ դրա խորքում անշուշտ ռազմավարական նշանակության մեծ խնդիրներ են, որոնք ջրի երես են դուրս գալիս ուկրաինական պատերազմի հետևանքով: Այլ կերպ ասած, թեև ուժի մեջ է մտել Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, թեև ոչ ոք չի լուծարել Արևելյան գործընկերությունը, բայց ինչպես Մինսկի խմբի համանախագահությունը՝ լինելով դե յուրե չլուծարված, դե ֆակտո սակայն չի աշխատում, այդպես էլ Արևելյան գործընկերության ծրագիրը գոյություն ունենալով դե յուրե, դե ֆակտո քաղաքական առումով կարծես թե «սառած» վիճակում է:

Փաստացի, ներկայումս գործ ունենք բոլորովին այլ Եվրամիության հետ՝ դեռևս ոչ ձևով, բայց անկասկած բովանդակությամբ: Իսկ գործընթացը ոչ միայն շարունակվում է, այլ նոր է միայն մտնում վճռորոշ փուլ: Հայաստանի համար դա զգայուն խնդիր է, որովհետև փաստացի նշանակում է Հայաստանի հասարակական-կյանքի արդիականացման գործի կարևոր գործընկերոջ ու աջակցի մասնակի «կորուստ»: Այն թերևս պետք է փոխհատուցվի եվրոպական առանցքային դերակատարների հետ երկկողմ հարաբերության ուղղությամբ աշխատանքի ինտենսիվացմամբ, որի կարևոր մասերից մեկն էլ պետք է լինի եվրոպական տրանսֆորմացիաների հնարավոր գործընթացի զարկերակին մոտ լինելն ու առավելագույնս պատրաստ գտնվելը, դրանց ժամանակին արձագանքելու և այդ կերպ հայ-եվրոպական օրակարգը ճկուն պահելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում