«Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել։
«Շարունակում եմ Արցախի հարցի շուրջ միջազգային հանդիպումների շարքը: Կարևոր եմ համարում տարբեր երկրների ազդեցիկ անձանց բացատրել Արցախի անվտանգության ու զարգացման ապահովման մեր գործողությունները։
Այսօր և՛ Սփյուռքի, և՛ Հայաստանի բարեկամների համար շատ կարևոր է օգտագործել այս արտաքին ռեսուրսը ի շահ հայ ժողովրդի։
Այսօր և վաղը Ֆրանսիայում մասնակցելու եմ մասնավոր միջոցառման, ինչպես նաև նախատեսում եմ հանդիպումներ այնպիսի անձանց հետ, որոնք կարող են կարևոր ներդրում ունենալ մեր ընդհանուր գործում»,- գրել է նա։