Thursday, 18 06 2026
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից
Գազայում զինադադարից հետո զոհվել է ավելի քան 1000 մարդ
Ժաննա Անդրեասյանը և թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնման հարցեր
20:30
ՆԱՏՕ-ն կարդիականացնի իր միջուկային ներուժը՝ զսպումն ուժեղացնելու համար
Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետ
20:10
Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին

Հայ-ամերիկյան իրական բացը Հայաստանում

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահի նշանակումն ու դրան հաջորդած բավականին հանրահայտ զարգացումները արդարացիորեն զբաղեցրին Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտի ուշադրությունը, առաջացրին բուռն քննարկումներ ու դատողություններ՝ թե համարժեք, թե անհամարժեք: Միևնույն ժամանակ, որքան բուռն ու աշխույժ էին այդ առնչությամբ քննարկումները, և արդարացի ու օրինաչափ՝ որովհետև խոսքը վերաբերում է Հայաստանի ու Արցախի համար առանցքային նշանակությամբ հարցերին, այդքան ավելի ակնառու է դառնում մի բաց, որ Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտում առկա է կարևորագույն հարցի առնչությամբ:

 

Խոսքը հայ-ամերիկյան հարաբերության մասին է: Հայաստանում այդ թեման բաց է: Խոսքն իհարկե թեմայի առարկայական, բովանդակային շրջանառության մասին է, այլ ոչ «երկրպագուական» կամ զգայական, տրաֆարետային, որ պետք է խորացնել հարաբերությունը, որ պետք է անգամ փոխել արտաքին վեկտորը, թե իբր հնարավոր է 8 րոպեում ՌԴ փոխարեն ԱՄՆ ընտրել ու դարձնել դաշնակից, և այլն, և այլն: Այդ ամենն առավել քան ընդգծում են, որ Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտում գրեթե իսպառ բացակայում է հայ-ամերիկյան հարաբերության խորացման առարկայական, բովանդակային օրակարգը, որտեղ կքննարկվեն հասարակական, տնտեսական, մշակութային, քաղաքական ուղղություններով հարաբերությունը սերտացնելու, փոխադարձ շահերը առավել խտացնելու նախաձեռնություններ, գաղափարներ, միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարներ, կդիտարկվեն առկա ռեսուրսները, այդ թվում ամերիկահայության գործոնը: Մինչդեռ, հենց այդտեղ է բուն, իրական քաղաքականությունը՝ վերացական, հռչակագրային կամ բարի ցանկությունների ու երկրպագությունների մակարդակից անդին: Իսկ որևէ հարաբերություն կաառուցվում է իրական քաղաքականության, այլ ոչ այդօրինակ զգայական զեղումների վրա: Ահա այդ՝ իրական քաղաքականության մասով հայ-ամերիկյան հարաբերության թեման հայաստանյան այսպես ասած ներքին «դիսկուրսում»  բաց է, ըստ էության՝ դատարկ, անգամ վակուումային: Իսկ դա առանցքային խնդիր է, խնդիր, որի մասշտաբն ու նշանակությունը թե Հայաստանի, թե նաև Արցախի համար նշանակալի ու չափելի այն դերի ու մասշտաբի հարաբերակցությամբ, որ ունի Միացյալ Նահանգները համաշխարհային կյանքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում