Sunday, 12 05 2024
Միրզոյանն ու Բայրամովը որևէ կոնկրետ պայմանավորվածության չեն հանգել
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ

Խնդիր, որ թերևս լուծել է Շարլ Միշելը Բրյուսելում

Օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի ունեցած Միշել-Փաշինյան-Ալիև եռակողմ հերթական հանդիպումը լավատեսությա՞ն, թե՞ անհանգստության հիմք է: Հայաստանում հանդիպումից հետո քննարկվում են այդ հարցերը, իհարկե քաղաքական «ճաշակի» կամ համակրանքի «պրիզմայով»: Այսինքն, քաղաքական իշխանությանը համակրողնների համար Բրյուսելը չունի տագնապի կամ անհանգստության հիմք, իսկ քաղաքական հակառակորդների կամ ընդդիմախոսների համար՝ Բրյուսելը ձախողում է, բացթողնված հնարավորություն և այլն: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 1-ի կառավարության նիստում անդրադառնալով հանդիպմանը նշել է, որ քննարկումը բավականին ծավալուն է եղել, չի եղել հեշտ, բայց հայկական կողմը շարունակում է մնալ իր հայտարարած նպատակադրումների՝ խաղաղության օրակարգի շրջանակում և շարժվելու է այդ ճանապարհով: «Եվ այստեղ էլ վճռականություն է անհրաժեշտ այդ օրակարգը կյանքի կոչելու համար։ Մենք պետք է բոլորս հասկանանք, որ դա հեշտ չէ և պարզ չէ, և հնարավոր լուծումներն էլ ակնհայտ չեն», հայտարարել է Փաշինյանը, ասելով, որ պետք է կենտրոնանալ այդ խնդրի լուծման վրա, քանի որ հանրությունն էլ ակնկալում է, որ օր առաջ հաստատվի կայուն խաղաղություն:

Բարդ և ծանր հանդիպման մասին խոսել է նաև Բաքուն, իհարկե ավելի շատ քարոզչամիջոցների «բերանով»: Շարլ Միշելը գրառում է արել, որ հանդիպումը կառուցողական էր: Պետք է խոստովանել, որ զուտ հրապարակային մակարդակում եղած տեղեկատվության պարագայում շատ բարդ, ու թերևս նաև խաբուսիկ կարող է լինել որևէ գնահատական, քանի որ հանդիպումը անկասկած ունի իր «փակ» տրամաբանությունն ու բովանդակությունը և դրանից հետո հնչող հայտարարությունները անշուշտ արտահայտում են ոչ ամբողջական պատկեր ու տրամադրություն: Մեծ հավանականությամբ, Բրյուսելի հանդիպմանը ԵԽ նախագահ Շարլ Միշելը ինքնին դրել է համեստ խնդիրներ:

Մասնավորապես, հիմնական հարցը, որ փորձել է լուծել ԵԽ նախագահը, թերևս բրյուսելյան ձևաչափի պահպանության, այսպես ասած «կենդանության նշանների» խնդիրն է, որ հաջողվել է լուծել, այդ թվում նաև նոյեմբերին նոր հանդիպման մասին համաձայնությամբ: Սա բոլորովին չի նշանակում, թե Միշելը չի փորձել հասնել ավելիին, մասնավորապես օրակարգային այն հարցերում, որոնց մասին խոսել էր հանդիպումից հետո: Կրկնեմ, խոսքն այն մասին է, որ Միշելը թերևս չի ունեցել ավելիին հասնելու պատրանք, թերևս լավ հասկանալով նաև, որ ներկայումս բավականին սուղ է այդ հնարավորությունը ոչ միայն աշխարհաքաղաքական միջավայրի և մթնոլորտի, այլ դրանում Եվրամիության էական խնդիրների, խորքային խնդիրների և հետևաբար արտաքին քաղաքական բավականին թուլացած կարողունակության առումով: Եվրոպան ինքն այսօր կանգնած է իր այսպես ասած միասնականության և հավաքականության պահպանման լրջագույն մարտահրավերի առաջ և մտածել, որ այդ պարագայում այն կարող է լինել արդյունավետ, նախաձեռնող միջնորդ հայ-ադրբեջանական բարդ խնդրում՝ ակտիվ և առավել կենսունակ այլ դերակատարների ֆոնին, թերևս կլիներ բավականին լավատես դիտարկում: Ըստ ամենայնի, Շարլ Միշելը գործել է իրատեսությամբ և այդ առումով ձգտել գոնե այս փուլում լուծել մեկ խնդիր՝ պահել Եվրամիությունը խաղի մեջ մինչև նոյեմբեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում