BBC-ն հայտնում է, որ տեղի է ունեցել Լիբիայի վերականգնամ մասին ՄԱԿ-ի գաղտնի ծրագրի արտահոսք: Ծրագիրը հայտնվել է Inner City Press կազմակերպության պաշտոնական կայքէջում, որտեղ մասնավորապես ասվում է, որ նախատեսվում է Լիբիայում կենտրոնացնել 200 անզեն զինվորականների` որպես դիտորդներ և ուղարկել ՄԱԿ-ի 190 ոստիկան-փորձագետների:
Փաստաթղթում նաև ասվում է, որ ցանկալի է Լիբիա ուղարկել 60 հատուկ մասնագետների, ովքեր կկազմակերպեն այդ երկրում նոր ընտրություններ:
Այս բոլոր առաջարկությունները հնարավոր կլինեն իրականացնել միայն Լիբիայի Ազգային անցումային խորհրդի և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի համաձայնության դեպքում` ասվում է հրապարակված փաստաթղթում:
ՄԱԿ-ը պաշտոնապես դեռ չի արձագանքել տեղեկատվական արտահոսքին: