Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Բաքվին ԱՄՆ առաջարկն ու իրանցի դիվանագետի աղմկոտ ձայնագրությունը

«Միացյալ Նահանգները կարծում է, որ մշտական երկխոսության, փոխգործակցության միջոցով, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, կարող ենք անել հնարավորը՝ օգնելու հասնել կայուն և համապարփակ խաղաղության։ Չկա Ադրբեջանի անկախության և ինքնիշխանության ավելի մեծ ջատագով, քան Վաշինգտոնը։ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներն այցելել են և այցելում են Ադրբեջանի բոլոր շրջաններ, այդ թվում՝ Աղդամ, Զանգելան և Ֆիզուլի»: Դա մեջբերում է Բաքվում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունից, որ հնչել է ի պատասխան Իլհամ Ալիևի աշխատակազմի արտաքին կապերի պատասխանատու Հիքմեթ Հաջիևի հայտարարության: Իսկ Հաջիևը կոշտ էր արձագանքել ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանների՝ Շուշի այցելելու հրավերի մերժման: Արդեն մի քանի օր է, ինչ նկատելի է որոշակի լարված «երկխոսություն» Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև: Այն սկսեց Ֆիլիպ Ռիքերի նշանակման վերաբերյալ հաղորդագրությունից, որին հաջորդեց Բաքվի ԱԳՆ արձագանքը, թե Մինսկի խմբի համանախագահություն չկա, հակամարտություն չկա, իսկ՝ եթե ԱՄՆ-ը շարունակի վերակենդանացման փորձը, ապա կարող է դուրս մնալ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացից:

Հատկանշական հանգամանք է այն, որ դրան զուգահեռ Բաքվի պրոպագանդիստական մեքենայի որոշակի տարրեր շրջանառեցին միտք, որ Մինսկի խմբի համանախագահության մասին Նահանգների հիշատակումները ունեն Բաքվի հետ առևտրի նախապատրաստման նպատակ: Այդ մոտեցման «նշաններ» նշմարվում են ԱՄՆ դեսպանատան հայտարարությունում: Խոսվում է «մշտական երկխոսության և գործակցության միջոցով՝ այդ թվում ամենաբարձր մակարդակում, կայուն և համապարփակ խաղաղության հասնելու» հնարավորության մասին: Այլ կերպ ասած, Վաշինգտոնը Բաքվին արձագանքում է՝ «եկեք խոսենք»:

Այստեղ մեզ հետաքրքրող հարցն այն է, թե ինչի՞ մասին է Նահանգների այդ առաջարկը: Բաքուն իր կոշտ արձագանքով ակնհայտորեն փորձում է գին բարձրացնել: Ինչպե՞ս է համարձակվում այդպես խոսել գերտերության հետ, մտածում կամ բարձրաձայն հարցնում են շատերը: Սա իհարկե հիմնավոր հարց է:

Մյուս կողմից, կա թերևս նաև պատասխանը. Ադրբեջանը փորձում է օգտվել ամերիկա-ռուսական սուր դիմակայությունից, նաև զուգահեռ ընթացող մի շարք այլ գործընթացներից, այդ թվում Իրանի շուրջ առկա իրավիճակից: Ընդունված է համարել, որ Ադրբեջանի կարևորությունն այս փուլում նավթն ու գազն է՝ որպես էներգետիկ ճգնաժամի շեմին կանգնած Եվրոպայի այլընտրանք: Գործնականում սակայն, Ադրբեջանի հարցում խորքային «իմաստը» Իրանի խնդիրն է, Իրանի հյուսիսում այսպես կոչված «հարավային Ադրբեջանի» հանգամանքը, կամ այլ կերպ ասած՝ մոտ երկու տասնյակ միլիոն էթնիկ ադրբեջանցիների առկայությունը: Դա Իրանի համար չափազանց զգայյուն խնդիր է, և դա գիտակցում ու պատկերացնում են նաև Իրանին միջուկային գործարքի «կառավարելիության» դաշտ բերելու հարցով տարբեր շահագրգռություն ունեցող դերակատարները, այդ թվում առաջին հերթին իհարկե Միացյալ Նահանգները: Այդ իմաստով, Նահանգները կարող են դիտարկել Ադրբեջանի և Իրանի հանդեպ այսպես ասած «կրկնակի ճնշման» որոշակի կոմբինացիան: Ի դեպ, այդ առումով գուցե ուշադրության է արժանի, որ Բաքու-Վաշինգտոն բավականին բազմիմաստ «փոխհրաձգություն»-«երկխոսության» այս փուլում, հանկարծ հրապարակի վրա է հայտնվում Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մերձավոր դիվանագետներից մեկի, նախկինում Իրանի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյա աշխատած Աբուլֆազ Զոհրավենդի մի ելույթի ձայնագրություն, որի տեքստը հրապարակել է թուրքական Ենի Շաֆաք պարբերականը: Ձայնագրության մեջ իրանցի դիվանագետը կոշտ կերպով խոսում է Ադրբեջանի մասին, ոչ մի գնով «Զանգեզուրյան միջանցք» թույլ չտալու, Թուրքիային և Ադրբեջանին ուժեղանալ թույլ չտալու մասին, այն մասին, որ «Ադրբեջանը սարսափելի երևույթ է և պոտենցիալ սպառնալիք Իրանին», ոչ «Նախիջևանը պետք է միացվի Իրանին», և այլն: Ինչպե՞ս է իրանցի դիվանագետի այդ աղմկոտ ելույթը հայտնվել համացանցում, փաստացի ստեղծելով խնդրահարույց իրավիճակ Թեհրանի և Բաքվի միջև: Ի դեպ, նկատենք, որ Թեհրանն օրեր առաջ հայտարարեց, որ ստացել է միջուկային գործարքի վերականգնման պայմանների վերաբերյալ ԵՄ-Իրան համաձայնության մասին ԱՄՆ պատասխանը և ուսումնասիրում է այն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում