Saturday, 27 04 2024
Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…
Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ»
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Չինաստանը Սյունիքում. ենթակառուցվածքային հեղափոխության հրամայականը

Օգոստոսի 25-ին Սյունիք է այցելել Հայաստանում Չինաստանի դեսպանը, հանդիպելով փոխմարզպետի հետ և քննարկելով Սյունիքում Չինաստանի ներդրումային ծրագրերի հնարավորություններ և հեռանկարներ: Դեսպանը խոսել է Սյունիքի կարևորության մասին, նշելով, որ Պեկինը պատրաստ է չինացի ներդրողներին ուղղորդել մարզ՝ ներդրումային հեռանկարների պարագայում: Ակնառու է, որ Չինաստանի դեսպանի այցը դրսևորում է Պեկինի հետաքրքրությունը այն քաղաքական զարգացումների հանդեպ, որ ծավալվում են ռեգիոնում և դրա շուրջ: Այն, որ Չինաստանի համար Հայաստանն այդ տեսանկյունից ունի դիվանագիտական-քաղաքական հենակետային նշանակություն, վկայեց Հայաստանում չինական դեսպանատան մասշտաբը, որը ամենամեծն է եվրասիական ռեգիոնում՝ Մոսկվայում Չինաստանի դեսպանատնից հետո: Իսկ մեծ դեսպանատունը անշուշտ ամենևին մեծամոլության դրսևորում չէ, այլ ֆունկցիոնալության արտահայտում: Ինչու՞ է այդ նպատակի համար ընտրվել Հայաստանը, և ոչ թե Կովկասի այլ երկիր՝ Ադրբեջանը կամ Վրաստանը, հարցի այլ կողմն է, ընդ որում գուցե ամենևին ոչ երկրորդական կողմը: Սա իհարկե չպետք է բերի սնապարծ կամ պատրանքային մտքի, թե Չինաստանն այդ կերպ արձանագրում է Հայաստանը «փրկելու» իր պատրաստակամությունը:

Պեկինը Կովկասում աշխատելու է բոլորի հետ և Հայաստանը դիտարկում է այդ աշխատանքի դիվանագիտական-քաղաքական հենակետ: Այստեղ իհարկե Երևանը պետք է օգտագործի դրա հնարավորությունը և ինչ որ իմաստով՝ առավելությունը: Սակայն, դրա համար անհրաժեշտ է առարկայական աշխատանք, որովհետև որևէ մեկը «հենց այնպես» չի «փրկելու» Հայաստանը կամ Սյունիքը, և ընդհանրապես որևէ մեկը, այդ թվում Պեկկինը «փրկիչ» չէ: Պետք է ձևավորվեն ռազմավարական հետաքրքրությունները փոխադարձ շահի վերածող առարկայական հանգույցներ: Այդ իմաստով շատ կարևոր է, թե ինչ առաջարկներ ունի Սյունքի առնչությամբ թե Հայաստանը, թե Չինաստանն ինքը: Մեծ հաշվով այստեղ է «փրկության» բանաձևը՝ Սյունիքում կարողանալ ձևավորել տնտեսական միջավայր, որտեղ կարտահայտվեն Մեծ խաղի ռեգիոնալ հարթակի հանդեպ անմիջական հետաքրքրություն ցուցաբերող խաղացողների տնտեսական շահեր: Չինաստանի պարագայում պետք է նկատել, որ Պեկինը ներկայումս առավել հետաքրքրված է իր Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ ծրագրով, այլ կերպ ասած Նոր Մետաքսի ճանապարհի ծրագրով, որի համար փաստացի փակվեց ռուսական ուղին: Ներկայումս Չինաստանի համար բարձրանում է Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա ճանապարհի կարևորությունը, կենտրոնասիական և կովկասյան «թյուրքական գոտիների» այլընտրանքի համար:

Հետաքրքիր և խորհրդանշական զուգահեռ է այն, որ նույն օրը Հայաստանում Իրանի դեսպանը Երևանում հայտարարել է, որ Հայաստանը հուսալի կամուրջ է դեպի Եվրասիական միություն, դեպի Եվրոպա: Երևանի համար թերևս անհրաժեշտ է օգտագործել այդ հետաքրքրոությունը Սյունիքի ենթակառուցվածքային ծրագրերը հնարավորինս արագ զարգացնելու և բազմազանեցնելու համար: Այն ենթակառուցվածքները, որ այսօր կան Սյունիքում, մեղմ ասած անբավարար են այն ռազմավարական վերափոխումներին համահունչ լինելու համար, որոնք ծավալվում են համաշխարհային լոգիստիկայում: Դրանք, ինչպես նաև Սյունիքի շուրջ ռազմա-քաղաքական իրողությունները թերևս հրամայական են դարձնում Սյունիքում «ենթակառուցվածքային հեղափոխությունը», քանի որ այդ վերափոխումների ներայիս մասշտաբի և խորության համեմատ, անբավարար է նույնիսկ Հյուսիս-հարավ ավտոմայրուղին: Ինչ խոսք, այդ ամենը մեկօրյա կամ մեկ տարվա անելիք չէ, պահանջելու է տարիներ, սակայն տարիների արդյունքի հիմքը պետք է դնել ոչ թե օր, այլ ժամ առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում