Tuesday, 14 05 2024
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը
20:30
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա
Թբիլիսիի անվտանգության ուժերը ցուցարարներին հեռացրել են խորհրդարանի շենքից
Starmus՝ երկու նշանավոր հայերի՝ Բրայեն Մեյի և Գարիկ Իսրայելյանի մտքի տիեզերական թռիչքը
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
19:50
Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին Ուկրաինային զենքի մատակարարումների մասին
Բորտնիկովը հավաստիացրել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում
19:30
Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ

Թշնամուն պետք չէ մեր երկրում ահաբեկչություն անել, Հայաստանում բարդակ է

Վերջին շրջանում Հայաստանում պարբերաբար ահաբեկչություն իրականացնելու ահազանգեր են հնչեցվում։ Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ օգոստոսի 15-ին և 16-ին հերթական ահազանգերից երկուսը կատարվել են Գյումրիից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և 911 ծառայություն զանգելու ճանապարհով, որի հետեւանքով ահազանգի հեղինակը հայտնաբերվել և բերման է ենթարկվել։

Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է՝ «Գյումրիի 63-ամյա քաղաքացին ոստիկանության Մուշի բաժնում հայտնել է, որ գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ և չգիտակցելով արարքը՝ զանգել է ոստիկանություն, սակայն հայտնած տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»։ Լրատվականներից մեկը հավելյալ տեղեկություն  էր հրապարակել  կատարողի շարժառիթի մասին՝ «Այսօր ոստիկանները հարց են ուղղել նրան, թե Ազգային ժողովի շենքն ինչո՞ւ էիր ուզում պայթեցնել, դա ի՞նչ կապ ունի Գյումրիի հետ, և նա պատասխանել է․ «Զանգեցի ոստիկանություն, հետո ջոկեցի, որ Ազգային ժողովի շենքը Երևանում է»։

Դիտավորյալ հանցագործությունների դեպքում շարժառիթը հանցակազմի պարտադիր տարր է։ Հանրային մեծ վտանգավորություն ենթադրող դիտավորյալ հանցագործությունների մեծ մասի դեպքում հանցագործության շարժառիթի բացահայտումն ամենից կարևոր ու գործի լիարժեք բացահայտումը կանխորոշող հանգամանք է։ Փաստորեն՝ «Ալկոհոլի ազդեցության տակ» արդարացումը դարձել է հանցանքի մոտիվացիան պարզաբանող երևույթ։

Իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը համարում է, որ երկրում տիրող ամենաթողության  պայմաններում՝ նման կեղծ ահազանգերը բոլորովին էլ  տարօրինակ չեն թվում։ Մեր զրուցակիցը նաև զուգահեռ անցկացրեց   աշխարհում նախկինում տեղի ունեցած ահաբեկչությունների, դրանց նախադրյալների հետ և նշեց․ «Ուկրաինան հենց սկսեց, համաշխարհային ահաբեկչությունները կանգնեցին։Այսինքն՝ այն գումարը որ տալիս են ահաբեկչության համար, այսօր այդքան գումար չկա, այն դրված է  Ուկրաինայում։ Բոլոր տեսակի ահաբեկչությունները ֆինանսավորվում են։ Հայաստանում այսօր տեղի ունեցողը ես չեմ համարի ահաբեկչության փորձ։ Նման  ահազանգեր հնչեցնողները կա՛մ հիվանդ են կա՛մ իրենց բողոքն այդպես են արտահայտում։ Ես սա չէի համեմատի աշխարհում տեղի ունեցողի հետ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Խաչատրյանը նկատում է՝ հատկապես տեղի ունեցած պատերազմից հետո Հայաստանը կորցրել է իր իմունիտետը և դա օգտագործվում է հարված հասցնելու համար․ «Երբ մենք երեխա էինք, մի բան լինելու դեպքում վազում էինք դեպի մեր 1-2 սենյականոց բնակարաններն ու մեզ անվտանգ էինք զգում։ Այսօր այդ  անվտանգությունը չկա։ Երկրում չկա պաշտպանություն, քաղաքացին իրեն անվտանգ չի զգում, պատկան մարմինները չեն գործում ու դա բոլորը շատ լավ հասկանում են։ Հայաստանում նույնիսկ չգիտեն իրենց թշնամին ով է, դրանք պարբերաբար փոխվում են։ Արժեքներ չկան, գաղափարախոսություն չկա ու դրանում դրսի ուժերին մեղադրել պետք չէ։ Երկիրն այսօր այսպիսի վիճակում է, իսկ տան քառակուսի մետրն ավելի թանկ է, քան Փարիզում»։

Մեր զրուցակիցը նշում է՝ պետական ապարատ գոյություն չունի ու այս պայմաններում տեղի ունեցողը համաչափ  է թվում․ «Պետությունը քո ժողովրդին չի պաշտպանում, ինստիտուտները չեն աշխատում։ Ես կասկածում եմ, որ արտաքին թշնամին այսօր այստեղ որևէ բան փորձի անել՝ ինչ պետք է ստանում են, ինչու՞ պետք է նման մթնոլորտ ստեղծեն։  Իսկ, թե ով է անում՝ միանշանակ է։ Գուցե փողոցում ոչինչ չստացվե՞ց»,-հարցադրում արեց Խաչատրյանը։

Արբակ Խաչատրյանը նաև  կարծում է, որ նման ահազանգերը Հայաստանում վախի մթնոլորտ չեն ստեղծում․ «Ինձ համար տարօրինակ է, որ Երևանի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից անմիջապես հետո երկրի ղեկավարը, հոգևոր առաջնորդը ոչինչ չխոսեցին։ Ուրիշ էլ ինչի՞ մասին եք մտածում։ Բանական մարդը չի կարող բացատրել, թե ինչ է անցնում այն մարդկանց գլխով, ովքեր նման ահազանգեր են հնչեցնում։ Հիմա մեկը մի բան կարող է ասել, մյուսը մեկ այլ բան, ես այդ բացատրություններին ու  առհասարակ տեղի ունեցողին գնահատական չեմ կարող տալ։ Երկրի անվտանգությունն ամբողջությամբ վերանում է, դա վախ չի՞ առաջացնում, կեղծ ահազանգերի՞ց պետք է վախենանք։ Ես բացառում եմ, որ այդ ամենը դրսից անեն, ի՞նչ նպատակ ունեն։Երկրի ներսը քայքայված, առանց գաղափարախոսության մի տարածք է, երկրում բարդակ է՝  ում գլխին ինչ գա՝ անում է։ Ցանկացած վերլուծություն հանգում է դրան, ես չեմ համարում, որ հիմք կա մտածել, թե սրանք ահաբեկչության նախադրյալներ են։

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում