ՌԴ դեսպանատան նոտան տարօրինակ է` իրավունք չունեն միջամտել ՀՀ ներքին գործերին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Շվեցարիա/ Ժնևի համալսարանի և Ժնևի Վեբստեր համալսարանի պատմության և միջազգային հարաբերությունների դասախոս Վիգեն Չետերյանը:
Չետերյանը կարծում է, որ ՌԴ դեսպանատան բողոքի նոտան ավելի է գրգռելու հասարակությանը:
Հայաստանում հետպատերազմական ցնցումներ են, ըստ Չետերյանի` զարգացումները դեռ առջևում են, պետք է պատրաստվենք. «ՀՀ իշխանությունը պետք է մոբիլիզացիա իրականացնի, լայն զանգվածներ ներգրավի քաղաքական գործընթացների մեջ: Իշխանությունը մեկուսացված է, փորձում է ջախջախված նավը միայնակ առաջ տանել, բայց այդպես չի կարող»:
Չետերյանը նկատեց, որ Հայաստանում քաղաքական երկխոսության մշակույթ չկա, միայն մինչև վերջ իրար ջախջախել. «Հայաստանը հսկայական մարտահրավերների առաջ է, պետական կառույցները չեն աշխատում: Իշխանության պարտականությունն է` երկխոսություն սկսել»: