Ադրբեջանը փորձում է ՌԴ միջոցով ավելին պոկել Հայաստանից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը:
Նրա խոսքով՝ ՌԴ պարտությունը հստակ է, պարզ չէ՝ ով է հովանավորելու Ալիևին․ «Ադրբեջանը շտապում է Ռուսաստանի միջոցով մաքսիմալը պոկել Հայաստանից»:
Խուրշուդյանը չի զարմանա նույնիսկ, եթե պարզվի, որ «Սուրմալու»-ի դեպքը ահաբեկչական ակտ էր:
Ըստ Խուրշուդյանի՝ Ալիևը ձեռնոց է նետում ԱՄՆ-ին ու Արևմուտքին․ «Եթե Արևմուտքը ճանաչի Արցախի անկախությունը, նույնիսկ եթե Ադրբեջանը հարձակվի, լինելու է ժամանակավոր»: