«Սուրմալու»-ի դեպքը մեր փնթիության հետևանքն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՔԺԿ անդամ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանը:
Սուքիասյանի խոսքով՝ մեր պետությունը ապրում է իր պատմության ամենաբարդ ընթացքը, առկախված է ինիքշխանության հարցը․ «Հայաստանում տեղեկատվական պատերազմի մասին կա փնթի պատկերացում: Մեր հասարակությունը սանգվինիկ է, ում կառավարելը հեշտ է: Մեր հասարակությունը արտակարգ իրավիճակներում ապրել չգիտի․ խուճապ, տագնապ..»:
Քաղաքագետը առաջարկում է վարգոնզոների նկատմամբ քրեական հետապնդում սկսվի՝ հասարակությանը հոգեբանական տեռորի ենթարկելու համար․ «Իշխանությունը չպետք է հանգստանա․ տեղեկատվական անվտանգությունը պետք է կարգի բերել»: