Շաքարի գնի վերջին բարձրացումը և Yerevan City սուպերմարկետների ցանցում ժամկետանց մթերքի վաճառքի բացահայտումը պատճառ հանդիսացան Facebook սոցցանցում միաժամանակ երկու խմբերի ստեղծման համար: «Բոյկոտենք Yerevan City խանութների ցանցը» կոչվող խմբերն հայկական Facebook համայնքում հավանություն են ստացել և այսօրվա դրությամբ ունեն շուրջ 2700 անդամ:
«Մենք նպատակ ունենք այս նախաձեռնությամբ խնդրի վրա հրավիրել ԶԼՄ-ների ուշադրությունը: Քանի որ սոցցանցը հասանելի չէ հասակության բոլոր շերտեին, ԶՄՆ-ների միջոցող այս բոյկոտի մասին կիմանան նաև այլ քաղաքացիներ»,- մեզ հետ զրույցում ասում է խմբի նախաձեռնողներից մեկը և ցավով նշում, որ սոցցանցը, ցավոք, այնքան լավ զարգացած չէ՝ Հայաստանում լուրջ փոփոխությունների բերելու համար:
Մեր զրուցակիցը կարծիք է հայտնում, որ այս բոյկոտին հետևում են նաև սուպերմարկետի տերերը, չնայած նախաձեռնողները հույս չունեն, թե որևէ բողոքի ակցիա կսթափեցնի մենաշնորհի տերերին:











































