Thursday, 25 04 2024
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են

«Անսիրտ», անհետաքրքիր գրականություն է «թափառում» համացանցում. Դավիթ Հարությունյան

Հայ թատրոնները ժամանակակից դրամատուրգիայի կարիք ունեն, թատրոններում դրա պակասը կա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց Պատանի հանդիսատեսի թատրոնի ռեժիսոր Դավիթ Հարությունյանը: Նա մեկտեղ շեշտեց, որ «անսիրտ», անհետաքրքիր գրականություն է «թափառում» համացանցում:

«Արմենպրես»-ը ռեժիսորի հետ զրուցել է ոլորտում առկա խնդիրների, մերօրյա դրամատուրգիայի և այլ հարցերի շուրջ:

Մինչեւ թատրոնի ոլորտի խնդիրներին անցնելը, մի քիչ խոսենք հասարակության խնդիրներից, մարդու խնդրից:

– Մարդկությունը դադարել է ոգեղեն լինել: Ծաղրական վերաբերմունք է ամենայն հոգեւորի նկատմամբ: Երբ, հաճախ ասում են՝ հոգեւոր, քրիստոնյա Հայաստան, ձեւեր են թափում, քանի որ այսօրվա իրականությունը հստակ ցույց է տալիս, թե մենք ինչ ունենք:  Քրիստոնեություն, քրիստոնեավայել` սրանք ուղղակի բառեր են: Ո՞նց մեր հասարակությունն այսպիսին դարձավ: Չեմ կարծում, որ 2018 թ-ից հետո դարձավ, դա ֆանտաստիկայի ժանրից է: Եթե այդպես ենք ասում, նշանակում է՝ վերջին 4 տարում նոր ռասա է ծնվել Հայաստանում: Մարդը մեր աչքի առաջ, ուղիղ եթերում մահանում է, դաժան տեսարան է, տակը սարսափելի մեկնաբանություններ են գրում: Դժոխային է, ավելի լավ է մատդ կծես, արյուն գա՝ չգրես ոչ մի բան, հեռախոսդ անջատես, գնաս մի տեղ հանգստանաս, բայց չգրես:

Որտեղի՞ց այս ատելության մթնոլորտը, ատելությամբ լցված մարդիկ:

-Իրենք միշտ էլ եղել են, ուղղակի «ֆեյքերը» հիմա առավել սանձարձակ են դարձել ու համարձակ, մտքների եղածն ասում են ու սպառնում, որ մի բան էլ ավելի են ասելու: Ազատությունը վերածել են ամենաթողության:

Արժեհամակարգի խնդիր ունե՞նք:

-Միայն Հայաստանում չէ, աշխարհում հիմա գերիշխում է երկակի ստանդարտ ասվածը՝ եւ՛ քաղաքականության մեջ, եւ՛ վարվեցողության, եւ՛ կենցաղում՝ ամեն տեղ: Ամեն ինչ սվաղվում է, լպրծուն մարդկանց գործելաոճ է: Եթե ուզում ենք նորմալ ապրենք, պետք է թույլ չտանք մեզ միմյանց հայհոյել, այս կամ այն մեկի կնոջը վիրավորել:

Այն, ինչ ասում եք, ներկայացման տեսքով մի օր բեմ կբարձրանա՞:

– Չգիտեմ, բայց շատ կցանկանայի, որ մեր արձակագիրները, դրամատուրգները այսօրվա իրականությունից քաղեին ու հրաշալի գործեր գրեին: Ռեժիսորները մեծ սիրով ու համարձակությամբ այդ գործերը կբեմադրեն:

– Հայ ժամանակակից դրամատուրգիան համաշխարհային դրամատուրգիայի հետ համընթա՞ց է գնում, կարո՞ղ ենք հասնել նման բարձունքի:

– Գիտեք, մեր ցավը շատ ուրիշ է, շատ տեղային է, անձնական, հայաստանյան, հայկական իրականություն է: Ես միշտ ասում եմ, որ մեր դրամատուրգները պետք է շատ աշխատեն, պիեսներ գրեն մեր երիտասարդների մասին, նրանց անելիքների, ոգեշնչման, հերոսության, խնդիրների, իղձերի, սերերի, նպատակների մասին: Այդ բացը կա: Երիտասարդներ գնացին, հետ չեկան, հաշմանդամ դարձած տղաներ կան… մենք այսօր պիտի այս թեմաներին շատ անդրադառնանք: Ինչպես հիվանդանոց նոր արյուն են բերում, որ փրկեն հիվանդին, այդպես էլ մենք պիտի բեմով, կինոյով, նկարչությամբ, գեղարվեստի տարբեր ձեւերով, գրականությամբ դառնանք այդ «արյունը»: Բաց, թերի տեղեր շատ կան…

– Ժամանակակից գրականությունը չի՞ լրացնում այդ բացը:

-Ինչպե՞ս, այնպիսի բաներ են գրում. «անսիրտ», անհետաքրքիր գրականություն է «թափառում» ֆեյսբուքում:

– Կարո՞ղ ենք արձանագրել, որ թատրոնը հայ ժամանակակից դրամատուրգիայի պակաս ունի:

– Միշտ էլ ունի, թատրոնը հենց դրանով է ապրում, հիմնվում է ազգային ժամանակակից դրամատուրգիայի վրա: Ես շատ եմ սիրում ռուսական դասական դրամատուրգիան, արեւմտաեվրոպական, ամերիկյան հրաշալի դրամատուրգներ կան: Վերջերս բեմադրեցի Թենեսի Ուիլյամսի «Կատուն շիկացած տանիքին» ներկայացումը, որտեղ իմ նշած թեմաներն են շոշափվում: Հենց հիմա, հենց այս րոպեին ի՞նչ է տեղի ունենում մեզ հետ, ի՞նչ պիտի անենք. պետք է այդ «արյունը» տալ, առողջացնել, ոգի տալ, ուժ տալ… Հերիք է, չի կարելի վիզներս ծուռ, վախեցած նստենք, դա լավ տեղ չի տանելու: Էս դեպրեսիվի, չարի, ներգատիվի մեջ մենք ուշքի չենք գալու, դա մեզ խանգարում է: Մենք պիտի հավաքվենք, առավոտ ծեգին լվացվենք ու սկսենք աշխատել: Դա հունի մեջ ընկնելու, կյանքն իմաստավորելու միակ ճանապարհն է:

– Կարծում եմ՝ անձնական մեծ գրադարան ունեք: Եթե այրվելիս լինի՝ ո՞ր հեղինակների գործերը կփրկեք:

– Էս ինչ անսպասելի հարց էր (ծիծաղում է-հեղ.): Արագ կհանեմ «Ռանչպարների կանչը», արտասահմանյան դրամատուրգիայից հատորներ, Թենեսի Ուիլյամսի գործերը, «Գոդոյին սպասելիս» պիեսը, Շեքսպիրները միանգամից կհանեի, Չեխովներին, Կաֆկային եմ սիրում, «իրեն» էլ կհանեի: Պատմական ժանրի սիրահար եմ, հետաքրքիր գրքեր ունեմ, դրանք էլ կփորձեի հանել կրակներից: Համակարգչի մեջ հսկայական արխիվ ունեմ, այ եթե համակարգչին մի բան եղավ, կատաստրոֆա, միլիոնավոր գործեր ունեմ, այ դա պիտի չլինի (ծիծաղում է- հեղ.):

Զրուցեց՝ Լիանա Սարգսյանը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում