Անդրադառնալով Իրաքում տեղի ունեցող զարգացումներին՝ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ուշադրությամբ և զգայունությամբ հետևում է այդ իրադարձություններին, և երկխոսությունը համարում է այս երկրի ներքին խնդիրների լուծման լավագույն միջոցը։
Այսօր լրագրողների հետ ամենշաբաթյա հանդիպման ժամանակ, հայտարարելով, որ Իրաքի անվտանգությունն Իրանի և տարածաշրջանի անվտանգությունն է։ Նասեր Քանանին հավելել է. «Իրաքի քաղաքական շարժումները, կուսակցություններն ու կազմակերպությունները կարող են այս երկրի սահմանադրության և իրավական մեխանիզմների շրջանակներում և խաղաղ ճանապարհով հաղթահարել ստեղծված իրավիճակը, և փոխադարձ հարգանքով օգնել Իրաքի զարգացմանն ու առաջընթացին՝ ձևավորելով ժողովրդական կառավարություն»։