Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Երկխոսությունն առկախելով` Կոնգրեսը հետքայլ չի արել. Տ. Պասկևիչյան

«Երկխոսության առկախումն ամբողջովին տեղավորվում է Կոնգրեսի սկզբունքների մեջ` ինչպես առաջ` մինչև երկխոսությունը, Կոնգրեսն ասում էր, որ քաղբանտարկյալների առկայության պայմաններում երկխոսություն չի կարող սկսվել, այնպես էլ այժմ համարվում է, որ Կոնգրեսի անդամի ձերբակալությունը և այն ապօրինի գործողությունները, որոնք ոստիկանությունում կատարվել են Կոնգրեսի ակտիվիստների և փաստաբանների նկատմամբ, հիմք են երկխոսությունն առկախելու համար»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում գնահատելով ՀԱԿ-ի կողմից երկխոսությունն առկախելու քայլը՝ կարծիք հայտնեց հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը:

Նրա գնահատմամբ` առկախումը որևէ կերպ չի կարող ազդել ՀԱԿ-ի հեղինակության վրա և փոփոխել հանրային կարծիքը: Ըստ Պասկևիչյանի` սթափ դատող մարդը, ով մինչ այսօր հետևել է Կոնգրեսի գործունեությանը և գիտի, թե վերջինս ինչ սկզբունքներով է առաջնորդվում, չի կարող մտածել, որ երկխոսությունն առկախելով Կոնգրեսը հետքայլ է արել:

Հարցին, թե ինչքանով է նպատակահարմար Տիգրան Առաքելյանին ազատ արձակելուց հետո շարունակել երկխոսությունը, Պասկևիչյանը նշեց, որ երկխոսության միջոցով ինչ-որ արդյունքի հասնելու համար տրված բոլոր շանսերը և՛ ՀԱԿ-ը, և՛ իշխանությունները պետք է օգտագործեն: Պասկևիչյանի խոսքերով, ցավալի է, որ իշխանություններն օգտագործեցին օգոստոսի 9-ի միջադեպը երկխոսությունը վիժեցնելու համար, քանզի վերջիններս լավ գիտեին, որ փաստարկներ չունեին արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության վերաբերյալ Կոնգրեսի ներկայացրած հիմնավորումների դեմ:

«Եթե իշխանությունները ազատ արձակեն Տիգրան Առաքելյանին և երեքշաբթի օրը գան կառավարության ընդունելությունների տուն, ապա երկխոսությունը շատ հանգիստ կշարունակվի` որևէ ողբերգական բան տեղի չի ունեցել, որից հետո անհնարին լինի շարունակել երկխոսությունը»,- նշեց Տիգրան Պասկևիչյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում