Նյու Յորքի իշխանությունները Այրին փոթորկի պատճառով տարհանված բնակիչներին թույլատրել են վերադառնալ իրենց տները,- հաղորդում է BBC-ն: Այս պահին փոթորկի ուժը բավական ընկել է, սակայն այն շարունակում է վտանգավոր մնալ: Ներկա պահին Այրինը շարժվում է դեպի Կանադա:
Նյու Յորքում փոթորիկը զգալի վնասներ է հասցրել: Ջրի տակ են անցել Մանհեթեն թաղամասի որոշ շրջաններ: Այս պահին զոհերի թիվը հասնում է 16-ի, իսկ նյութական վնասը կարող է կազմել 5-10 մլրդ դոլար: Նախագահ Օբաման, որը երեկ ելույթ է ունեցել հեռուստատեսությամբ, ասել է, որ փոթորկի վնասը կարող է մեծանալ, եթե անձրևների պատճառով հունից դուրս գան Արևմտյան ափի գետերը:











































