Իրանում չորեքշաբթի օրը երեք կին դատապարտվել է մահապատժի։ Նրանք մեղավոր են ճանաչվել իրենց ամուսիններին սպանելու համար։
Միայն այս շաբաթվա ընթացքում Իրանում 32 մահապատիժ է իրականացվել։ Այս տարվա առաջին կիսամյակում ընդհանուր առմամբ մահվան է դատապարտվել 250 մարդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ երկու անգամ ավելի է։