Թուրքիան և Ռուսաստանը տարածաշրջանում միմյանց մրցակիցներ են:Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի համար չափազանց կարևոր է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:
Նրա խոսքով` կողմերը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ներկայացնում են երկկողմ ձևաչափ, առանց միջնորդի. «Եթե Թուրքիան թույլ տա հայ-թուրքական գործընթացում ՌԴ միջնորդությունը, ապա Մոսկվան ինչ-որ փուլում կտապալի գործընթացը: Անկարան չի թաքցնում, որ հայ-թուրքական կարգավորումը իրականացվում է Ադրբեջանի համակարգմամբ»:












































