Irene փոթորիկը Նյու-Յորքի փողոցներում ջրհեղեղի պատճառ է դարձել: Ինչպես հայտնում է CNN-ը, օվկիանոսի ջուրը լցվել է Մանհեթենի փողոցները: Մասնագետները պնդում են, որ չնայած այն հանգամանքին, որ փոթորկի ուժգնությունը պակասել է, նրա ազդեցությունը չի փոխվում:
Irene-ը շուրջ 3 միլիոն մարդու թողել է առանց էլեկտրականության, ԱՄՆ-ի արևելյան ափի խոշոր քաղաքները դեռ գտնվում են նրա ազդեցության տակ:
CNN-ի վկայությամբ Բրուքլին թաղամասում այս պահին լուրջ ջրհեղեղ է: Նախկինում 10 զոհերի մասին տեղեկատվություն էր տարածվել: