Thursday, 25 06 2026
18:50
Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
18:30
Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞
14:50
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Ուրսուլա դեռ Լայենի և Մարթա Կոսի հետ Երևանում․ վարչապետի պարզաբանումը
14:30
Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար
Եթե հարցերն արագ չկարգավորենք, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու է անխուսափելի․ վարչապետ
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար

ՏԻՄ-երում կանանց ստիպում են հրաժարվել ավագանու անդամի մանդատներից և դրանք փոխանցել տղամարդկանց. Սա պետք է արգելվի

2022 թվականի սեպտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության 18 համայնքներում նշանակված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս ընտրությունները նախորդներից տարբերվում են նրանով, որ քվեարկության կարգը փոխվել է, այս անգամ ընտրությունները կլինեն այնպես, ինչպես ԱԺ-ի ընտրություններն են, յուրաքանչյուր կուսակցության կամ դաշինքի համար կլինի առանձին քվեաթերթիկ: Մարդիկ կվերցնեն քվեաթերթիկները, գրիչով որևէ նշում չեն անի, իրենց նախընտրած ուժի քվեաթերթիկը կդնեն ծրարի մեջ: Բացի այդ, նոր փոփոխություններով նախատեսվել է, որ ՏԻՄ ընտրություններում տեսանկարահանում կլինի, բայց քանի որ կարճ ժամանակում տեխնիկապես դա հնարավոր չէր լինի ապահովել, այդ փոփոխությունն ուժի մեջ է մտնում հաջորդ տարվանից:

Ինչ վերաբերում է նրան, որ համայնքներ կան, որտեղ թեև նախորդ անգամ ընտրություններ տեղի են ունեցել, սակայն ինչ-ինչ խնդիրների պատճառով նորից ընտրություններ են նշանակվել, մասնավորապես, Թալինում, Վարդինե Գրիգորյանն ասաց. «Թալինում փաստացի ընտրվեց համայնքի ղեկավարը, սակայն ավագանին շարունակեց բոյկոտել նիստերը և երկրորդ նիստ տեղի չունեցավ: Այսինքն ըստ էության, համայնքը ուներ համայնքապետ, բայց չուներ ավագանի: Դրա համար նոր ընտրություններ նշանակվեցին:

Իսկ օրինակ, Վանաձորը չունի և համայնքի ղեկավար, և ավագանի, սակայն ցավոք սրտի, այստեղ դեռ նշանակված չեն արտահերթ ընտրություններ: Վանաձորում իրականում շատ անընդունելի իրավիճակը է: Ես կարծում եմ՝ դատարանը, փաստացի, գերազանցում է իր լիազորությունները՝ համայնքապետ ընտրելու օրակարգով ավագանու նիստ հրավիրելու արգելք սահմանելու և այն պահելով: Ընտրական օրենսգիրքը շատ հստակ էր, որ անճշտությունները չեն հաշվարկվում և «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցը անհիմն էր, բայց նրանք շարունակում են իրենց պնդումը, ասում են, որ ունեն փաստարկներ: Վերջերս նաև Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել «Լուսավոր Հայաստանի» հայցը, որով նա պահանջում էր չեղարկել վերաքննիչ դատարանի որոշումը: Այսինքն առաջին ատյանի դատարանը մերժել էր, վարչական դատարանը մերժել էր, վերաքննիչը վարույթ չէր ընդունել, բայց Վճռաբեկ դատարանը փոխել է այդ որոշումը ու վարույթ է ընդունել: Վարույթը ընթացքում կարող է որոշել, որ վերաքննիչը ճիշտ էր, կարող է որոշել, որ սխալ էր:  Հիմա ստացվում է, որ քանի որ կա զուգահեռ հայց, շարունակվում է առկախված մնալ ավագանու նիստերի անցկացման հնարավորությունը: Դրա արդյունքում ՏԻՄ մարմինները, փաստացի չեն գործում»,-ասաց նա:

Վարդինե Գրիգորյանի խոսքով, ստացվում է, որ Վանաձորի ավագանու նիստերը չեն կայանում դատարանի որոշմամբ, ինչը հիմք չի հանդիսանում, որ գործի ՏԻՄ օրենքի մյուս կարգավորումը, որ եթե ավագանին սահմանված ժամանակում նիստեր չի անում, ապա նրա լիազորությունները դադարում են. «Ստացվում է, որ ավագանին իր կամքից անկախ չի կարողանում գործունեություն իրականացնել: Բայց ես կարծում եմ, որ քանի որ ՏԻՄ օրենքը բացառություններ չի անում, միայն նշում է, որ եթե ավագանին երեք ամիս նիստեր չի անում, ապա պետք է դադարեցվի լիազորությունները, ապա ինչպես Թալինում էր, այս դեպքում էլ կարող էր որոշվել, որ ավագանու լիազորությունները դադարեցվում են: Դա ավելի ճիշտ կլիներ, քան հիմիկվա առկախված վիճակը, որ համայնքը չունի համայնքի ղեկավար, փաստացի չունի ավագանի»,-ընդգծեց նա:

Հարցին, թե ՏԻՄ ընտրությունների հետ կապված ի՞նչ փոփոխությունների անհրաժեշտություն կար, որոնք կարծում եք, որ պետք է տեղի ունենային, Վարդինե Գրիգորյանը պատասխանեց. «Բազմակի քվեաթերթիկների կիրառումը շատ կարևոր էր, բայց նաև դեկտեմբերի ընտրություններից հետո երկու համայնքներում տեսանք, որ կանանց մասնակցության ապահովման քվոտան չի պահվում և շատ անբարեխիղճ ձևով են դրան վերաբերվում՝ ստիպելով կանանց մանդատներից հրաժարվել և դրանք փոխանցել տղամարդկանց:

Առաջնային կարևորության հարց ենք համարում, որ մանդատները չփոխանցեն այլ սեռի: Այսինքն սահմանել, որ եթե մանդատը չի փոխանցվում այլ սեռի, ապա տեղը մնում է թափուր: Սա միակ մեխանիզմը կլիներ, որ կուսակցություններն ի սկզբանե չփորձեին կանանց ստիպել ինքնաբացարկ հայտնել: Օրինակ Ապարանում չկար ավագանու ոչ մի կին անդամ, իսկ Սևանում 27-ից ընդամենը երկուսն էր կին:

Մյուս բանը, որ ուզում էինք նախատեսել, դա ավելի խիստ կարգավորումն էր համայնքային ռեսուրսների օգտագործման հետ կապված, թե վարչական ռեսուրսը, թե տարբեր սոցիալական աջակցության ծրագրերը: Որքանով դա կարելի է մեկնաբանել որպես ընտրակաշառք և ինչպես պետք է դրան հետևել: Այսինքն առաջարկում էինք, որպեսզի բացառվեն բյուջետային փոփոխությունները, որոնք արտոնություններ կտային տարբեր խմբերի: Նաև ուզում էինք, որ ոստիկանությունն ավելի շատ պատասխանատվություն կրեր ՏԻՄ-երում խախտումների հետ կապված, մասնավորապես պաստառների հետ կապված, որովհետև փաստացի կանոնների խախտմամբ պաստառներ փակցնողները հիմնականում հենց համայնքի ղեկավարներն են կամ նրանց համար են փակցվում, միաժամանակ հենց իրենք են պատասխանատու դա վերացնելու համար: Հետևաբար պետք է հսկողություն իրականացնող այլ չեզոք մարմին լինի, և դա կարող է լինել ոստիկանությունը»,-ասաց նա:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում