Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին կոչ է արել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին «լսել ժողովրդի ձայնը»: Ըստ նախարարի` Իրանը Սիրիային տրամադրել է ճգնաժամից դուրս գալու մասին առաջարկությունների փաթեթ, սակայն Սիրիայի իշխանությունները մերժել են դրանք ընդունել: Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ Սիրիան լսում է իրենց, շնորհակալություն է հայտնում խորհուրդների համար, սակայն չի կատարում իրենց առաջարկությունները:
Ինչպես հայտնում salamnews-ը , Իրանի ԱԳՆ նախարարը միաժամանակ հայտարարել է, որ Սիրիան անկախ պետություն է և կոչ է արել ԱՄՆ-ին չխառնվել այդ երկրի ներքին գործերին:
Ավելի վաղ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը կոչ էր արել Սիրիայի նախագահին բանակցություններ սկսել Սիրիայի ընդիիմադիր ուժերի հետ:







































