Հուլիսի 19-ին, Չեմպիոնների Լիգայի 2022/23թթ․ խաղարկության որակավորման երկրորդ փուլում «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունելու Լյուքսեմբուրգի չեմպիոն «Ֆ91 Դյուդելանժին»։ Խաղը կսկսվի ժամը՝ 20:00-ին։ Ինչպես հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը, հանդիպման մուտքը կլինի անվճար։
«Փյունիկն» ակնկալում է, որ այդ օրը «Հանրապետական» մարզադաշտը լեփ-լեցուն կլինի։









































