Մոսկվայի մետրոպոլիտենի Калининско-Солнцевская նոր գծի կառուցման աշխատանքները կավարտվեն 2013 թ.-ին: Ինչպես հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը, Մոսկվայի քաղաքապետի առաջին տեղակալ Վլադիմիր Ռեսինը հայտարարել է, որ այժմ իրականացվում է Деловой центр կայարանը Парк Победы կայարանին միացնող մոտ 2.5 կիլոմետրանոց թունելի շինարարությունը:
Ըստ փոխքաղաքապետի՝ նոր գիծը շահագործման կհանձնվի 2013 թ.-ի դեկտեմբերին, այն կլինի Մոսկվայի մետրոյի ամենախոր գիծը՝ կազմելով մոտ 84 մետր:









































