Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Քաղաքական այս «կաֆ»-ը անհետեւանք չի մնա. ՀՅԴ Արեւմտյան Եվրոպայի ԿԿ

ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի Կեդրոնական Կոմիտէն եւ իր համայն շարքերն ու անդամները՝ Ֆրանսա, Հոլանտա եւ Պելճիքա, զարմանքով եւ միաժամանակ խոր ընդվզումով խստիւ կը դատապարտեն ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսահայ Կազմակերպութիւններու Խորհուրդի համանախագահ Մուրատ Փափազեանի Հայաստան մուտքի արգելումը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեն։

«Ազգային-կուսակցական պարտականութիւններով Հայրենիք մեկնած ընկերոջ Երեւանի օդակայան ժամանման պահուն առանց պաշտօնական որեւէ բացատրութեան երկիր մուտքի արգելքը այլ բան չէ եթէ ոչ Դաշնակցութեան նկատմամբ յստակ կեցուածք: Մուրատ Փափազեան անկախութեան առաջին օրէն տարբեր առիթներով բազմաթիւ անգամներ այցելած է Հայրենիք, որոնց շարքին նաեւ ֆրանսական պետական բարձրագոյն մակարդակի պատուիրակութեանց մաս կազմելով եւ երբեք նման վերաբերմունքի չէ ենթարկուած:

Լեւոն Տէր Պետրոսեանական օրերու խունդայի վարքագիծը յիշեցնող այս կեցուածքը, սակայն, անպատասխան պիտի չմնայ իրաւական առումով: Հայ մարդուն եւ ի մասնաւորի դաշնակցական գործիչին նկատմամբ նման ոճ միայն թշնամի Թուրքիան եւ Ազրպէյճանը կը կիրարկեն, որուն վարժ ենք ու ծանօթ, սակայն սեփական Հայրենիքի կողմէ ստացուած այսպիսի վատոգի հարուած անընդունելի է ու անմարսելի՝ ոեւէ հայու համար անխտիր:

Այս բոլորին զուգահեռ, սոյն երեւոյթը հարուած է նաեւ ժողովրդավարութեան հասկացողութեան եւ ըմբռնումներուն, որոնց անունով այնքա՜ն կը ճամարտակեն Հայաստանի այսպէս կոչուած չակերտեալ իշխանութիւնները:

Ընդդիմադիր ուղղութիւն եւ հայեացքներ ունենալ եւ ամենուր դրսեւորելը խօսքի ազատութեան եւ ազատ շրջագայութեան մարդու տարրական իրաւունք է, զոր փաստօրէն կ‘ոտնահարեն արար աշխարհին ժողովրդավարութեան կեղծ պիտակով ներկայացող փաշինեանական յորդաները: Քաղաքական այս «կաֆ»-ը անհետեւանք չի մնար, եւ ոստիկանական բռնատիրութիւն հաստատած ապազգային վարչախումբը կը վճարէ գինը իր վրէժխնդրական փոքրոգի ու ճղճիմ արարքին:

ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի Կեդրոնական Կոմիտէ

14 Յուլիս 2022

Փարիզ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում